Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Անգո՞րծ կմնա...

Վերլուծական

Հայոց լեզվի ժամանակակից վիճակը պայմանավորված է մեր այսօրվա հանրային կյանքի և ազգային գիտակցության ընդհանուր մշակութաբանական դրվածքով: Ակնհայտ է, որ որակներն աղետալիորեն ընկած են ամենուր, ինչն անմիջականորեն արտացոլվում է լեզվի վիճակի ընդհանուր դրվածքի վրա:

Լեզուն հանրության բարեկրթության և զարգացվածության առաջին ցուցիչն է: Ինչպիսին լեզվի հանդեպ վերաբերմունքն է, այդպիսին էլ պետության ընդհանուր մշակութային քաղաքականությունն է: Ի՞նչ է կատարվում մեր աչքի առջև: Ամեն կերպ ոտնահարվում են ՀՀ–ում պետական լեզու հռչակված և պետական հովանավորություն վայելող գրական հայերենի իրավունքները: Հայտնվեցին մարդիկ, ովքեր գրավոր (մամուլում, գրքերում) և բանավոր (եթերում) հայտարարեցին, որ գրական հայերենը մեռած լեզու է: Այսինքն, նրանց համար գրական հայերենը՝ որպես գրի ու հաղորդակցության միջոց, արդեն գրաբար է, իրենք էլ, իբր, մի նոր միջին հայերենի կամ մի նոր աշխարհաբարի հետևորդներ են:

Այս մտայնությունը հիմքից իսկ շինծու է, չի բխում լեզվի զարգացման պատմական օրինաչափություններից, այսինքն, հակաբնական ու հակագիտական է, այդ իսկ պատճառով՝ անընդունելի, ուստի՝ պետք է մերժվի և ստանա իր հակահարվածը: Իսկ ինչ ենք անում հակահարված տալու փոխարեն…

Այս օրերին շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման մի նախագիծ, որի համաձայն՝ նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզի պետական տեսչությունը, ինչպես նաև՝ կրթության պետական տեսչությունը: Իսկ որն է նման որոշման թիվ մեկ հիմնավորումը... որքան էլ որ զարմանալի չհնչի, պարզվում է՝ Լեզվի մասին օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին:

Հարց է առաջանում՝ լեզվի պետական տեսչությունը այսքան տարիներ ապօրինի՞ է գործել: Այն, որ սույն կառույցը չի ծառայել իր բուն նպատակներին, դա առավել քան ակնհայտ է: Դրա վառ ապացույցը հայոց լեզվի բարձիթողի վիճակն է եթերում, երբ պարզապես ապշում ես, թե ինչպիսի մակարդակի կարող է հասնել սեփական լեզվամշակույթի հանդեպ անտարբերությունը:

«Լեզվի մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխությունները որոշ առումով հստակեցումներ բերեցին: Առաջին եւ գլխավոր խնդիրը, որ վերջին մեկ տարում դրված էր Լեզվի պետական տեսչության առջեւ, օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններն էին, որ թույլ կտային տեսչության գործունեությունը հնարավորինս արդյունավետ կազմակերպել: Թվում էր, թե ռեսուրսներն էին բավարար, թե ցանկությունն էր առկա, սակայն հայոց լեզվի պահպանման ոլորտում դրական տեղաշարժերի այդպես էլ ականատես չեղանք: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ պետական ֆինանսներից աշխատավարձ եւ այլ գումարներ ստացող պետական ծառայողների անգործունեությունը եւս մտնում է «կոռուպցիա» հասկացության մեջ: Սակայն այս պարագայում էլ պատկան մարմինների արձագանքը պասիվ էր և ոչ համաչափ:

Թերևս, նրանք դեռ չեն գիտակցել, որ Մաշտոցի գերեզմանին ծաղիկներ դնելով՝ մայրենի լեզվի խնդիրները չեն լուծվի, այս ոլորտում դեռ բազմաթիվ խնդիրներ կան, դրանք են՝ կրթության դաստիարակության լեզուն գրական հայերենը լինելու հանգամանքը, ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանության խնդիրը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում մայրենի լեզվի գերակա դիրքի ապահովումը, գործավարության լեզուն հայերեն լինելու հանգամանքը և այլն:

Հասարակությունը վաղուց է փաստել այն, որ սույն տեսչությունը չի իրականացնում այն խնդիրը, որն իր առջև դրված է: Դրա համար, ըստ պատկան մարմինների, պետք է ստեղծվի նոր կառույց՝ այլ գործիքներով, և իրականացնի այլ գործառույթ: Թե ինչպիսի արդյունավետությամբ կգործի այս նոր կառույցը կարելի է միայն կռահել: Սակայն այն, որ պետական լեզվական քաղաքականության բացերը պետք է օր առաջ շտկվեն՝ դա աներկբա է: 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված