Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Ադրբեջանն անցնում է հակահարձակման…

Վերլուծական

Մինչ վերջին շաբաթներին հայաստանյան հանրության բացարձակ մեծամասնության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադաձություններին, արտաքին ճակատում բավականին լուրջ իրադարձություններ են տեղի ունենում: Ու չնայած կարող է թվալ, թե այդ զարգացումները հիմնականում մեր երկրի համար ավելի շատ դրական են, քան՝ բացասական, փաստ է, սակայն, որ ամեն բան այնքան էլ այդպես չէ:

Մասնավորապես՝ պարզվում է՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին օրերս առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ինչպես նշում են որոշ վելուծաբաններ, մեծ է հավանականությունը, որ հենց ադրբեջանցի թեկնածուն կհռչակվի՝ այդ կարևորագույն կառույցի հաջորդ քարտուղար:

Այն, որ Բյուլբյուլօղլու հնարավոր հաղթանակն իսկական աղետ կարող է դառնալ Հայաստանի գլխին, ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կարևորագույն միջազգային կառույցը կարճ ժամանակ անց կարող է վերածվել հակահայկականության յուրատեսակ օջախի, քչերը, թերևս, կարող են այսօր կասկածի տակ առնել: Սա չափազանց վտանգավոր կարող է լինել մեր երկրի համար, քանզի Փոլադ Բյուլբյուլօղլին բազմիցս է ապացուցել, որ լիարժեքորեն սատարում է Ալիևի հայատյաց քաղաքականությունը և ոչնչի առաջ կանգ չի առնում՝ հայության դեմ դավեր նյութելու համար. ՅՈՒՆԵՍԿՕ-ն կվերածվի թիվ մեկ հակահայ կառույցի ու կարող է էականորեն թուլացնել, վարկաբեկել Հայաստանը միջազգային կարևոր հարթակներում:

Ընդ որում՝ սրա հաղթանակը յուրատեսակ աղետ կդառնա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար, քանի որ այդ կազմակերպությունն, ի դեմս Փոլադ Բյուլբյուլօղլու, ունենալու է մշակութային ցեղասպանությանը սատարող, հակամարդկային արժեքներով առաջնորդվող մի քարտուղար. հայտնի իրողություն է այն, որ մինչև Մոսկվայում Ադրբեջանի դեսպան նշանակվելը այս հակահայ գործիչը, հանդիսանալով Ադրբեջանի մշակույթի նախարար, առանցքային դերակատարություն է ունեցել Ադրբեջանում, Արցախում և Նախիջևանում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման գործում: Իսկ արդեն Մոսկվայում նա չի դադարել հայատյաց քաղաքակություն վարել, ինչը, ի դեպ, ինչպես նկատել են մի շարք դիվանագետներ, ոչ մի կերպ չի տեղավորվում դիվանագիտական տարրական էթիկայի սահմաններում:

Ասել կուզի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որպես միջազգային կարևոր հարթակի հեղինակությունն այժմ շատ մեծ հարցականի տակ է հայտնվել:

Հետևաբար՝ այսօր հայ դիվանագիտության համար մեկ խնդիրներից մեկն էլ պետք է դառնա Բյուլբյուլօղլուն հնարավորությունից զրկելը. հայկական կողմն իր բոլոր դիվանագիտական խողովակներով պարտավոր է կանխել վերահաս աղետն ու թույլ չտալ այդ տմարդի գործչին՝ ինքնառեալիզացվելու ի հաշիվ հայության: Նախևառաջ ՀՀ արտգործնախարարությունը, որը, ցավոք, նմանատիպ դեպքերում, ինչպես կյանքն է ապացուցում, այնքան էլ ակտիվորեն իրեն չի դրսևորում, պետք է ակտիվանա, ու մեր դիվանագետները, բայց հատկապես ՌԴ-ում նորանշանակ մեր դեսպանը պետք է իրենց ձայնը բարձրացնեն ընդդեմ ազերու թեկնածության: Սա այն դեպքն է, երբ համեստություն անելն ու իբր ճղճղան ազերիների ֆոնին վեհ երևալու փորձերը կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի համար:

Կարձագանքի՞, արդյոք, Նալբանյանն այս ամենին, իհարկե, ցույց կտա առաջիկան, բայց որ սպասելու ժամանակ նա քիչ ունի,անհերքելի է. ազերիները լուրջ են տրամադրված:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված