Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ ՌԴ-ից Հայաստան ծանր զինտեխնիկա է տեղափոխվում. երկրի ՊՆ-ն հերքել է
Հասարակություն
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» անդամ Նուգզար Ծիկլաուրին տեղեկություն է տարածել, որ մարտի 22-ի երեկոյան Վրաստանի Բոլնիսիի շրջանում ռուսական համարանիշերով բեռնատար մեքենաները, հավանաբար, «ԲՈՒԿ» զենիթահրթիռային համակարգ են տեղափոխել դեպի Հայաստանի սահման:
Ինչպես տեղեկանում ենք Interpressnews.ge-ից, Ծիկլաուրին երկրի կառավարությանը, նախագահին և պատկան մարմիններին կոչ արել ուսումնասիրել, թե այդ մեքենաներով ինչ է տեղափոխվում դեպի Հայաստան:
Ծիկլաուրին տեսանյութ և լուսանկարներ է ներկայացրել բեռնված ավտոմեքենաներից՝ նշելով, որ ռուսական պետհամարանիշերով մեքենաները փաթեթավորված բեռ են տեղափոխում, հավանաբար՝ ռազմական տեխնիկա։
Կարճ ժամանակ անց Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով ընդդիմադիր կուսակցության հայտարարությունը: Նախարարության հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է. «Տարածված տեղեկատվությունը, թե իբր այսօր Վրաստանից տարանցիկ ճանապարհով ռուսական ռազմական տեխնիկա է տեղափոխվել դեպի Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Դա քաղաքացիական նշանակության տեխնիկա է: Պաշտպանության նախարարությունը թույլատրում է ռազմամթերքի տարանցում, սակայն այս դեպքում նման թույլտվություն չի եղել»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ