Ամանորին ընդառաջ
Վերջին լուրեր
«Ցանկանում եմ, որ քաղաքական գործընթացներն անցնեն առանց ցնցումների, որ կարողանանք անցկացնել այնպիսի ընտրություներ, որ տեղիք չտանք մի շարք խոսակցությունների առաջացմանը»,– այսօր կայացած ասուլիսին նշեց ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանը։
Կապված Հայաստանում աշխատավարձների բարձրացման հետ` վերջինս նշեց. «Մենք մեր հնարավորության սահմաններում բարձրացնում ենք աշխատավարձերը, իսկ գնաճը զսպելու համար Հայաստանն այդքան հզոր չէ, և հաճախ գնաճը հենց դրա պատճառով էլ դառնում է անխուսափելի»։
Ի դեպ` ավելացնենք, որ բազմաթիվ գերատեսչությունների ղեկավարներ, անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բյուջեի քննարկումների ժամանակ մի քանի անգամ հայտարարեցին, որ աշխատավարձերի բարձրացում ապագայում չի սպասվում, իսկ գնաճի մասին լռեցին: Կասկած չկա, որ նախատոնական այս օրերին ամեն ինչ թանկանալու է, և սա լինելու է ոչ թե տնտեսական գործընթացների տրամաբանության մեջ, այլ հերթական անգամ աշխատելու է ՀՀ շարքային քաղաքացիներին թալանել-կողոպտելու իշխանության գիշատիչ բնազդը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)