Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր 

Գործարքը կնքվեց...

Վերլուծական

Այն, որ աշխարհում խաղաղության պահպանման իմաստով չափից դուրս կարևոր է այն հարցի պատասխանը, թե ինչ հարաբերությունների մեջ են գտնվում աշխարհի գերտերությունները կամ ինչ պրոցեսներ են ընթանում նույն այդ երկրների հարաբերություններում, հայտնի իրողություն է. աշխարհի ճակատագիրը միշտ էլ բոլոր ժամանակներում որոշել ու կորոշեն աշխարհի հզորները:

Ինչպես հայտնի է, օրերս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այցելել էր Մոսկվա՝ իր ռուս գործընկերոջ հետ բանակցելու հարցերի շուրջ, որոնք վերջին ժամանակներում չափազանց մեծ հրատապություն են ձեռք բերել. Սիրիայում քիմիական հարձակում էր իրականացվել, որում Վաշինգտոնը մեղադրում է բացառապես Ասադին, իսկ Մոսկվան այդ մեղադրանքները հաստատող կոնկրետ փաստարկներ է պահանջում: Մի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունները, թվում է, կրկին մտնում են սրացման փուլ՝ հակառակ այն սպասումների, թե Թրամփի օրոք այդ հարաբերությունները կհաջողվի կարգավորել:

Պետք է խոստովանել, սակայն, որ Թիլերսոնի՝ Մոսկվա կատարած այցից ստացված տպավորությունները մի փոքր հակասական են: Թեպետ մի շարք հեղինակավոր միջազգային վերլուծաբաններ ու ԶԼՄ-ներ այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե հատկապես ո՞րն էր Թիլերսոնի այցի բուն իմաստն ու նպատակը՝ համարելով այն, ըստ էության, ժամանակի զուր վատնում, սակայն մի փոքր ավելի ուշադիր լինելու դեպքում միանգամից պարզ է դառնում, որ հնարավոր է՝ բանակցությունները շատ ավելի արդյունավետ են ստացվել, քան առաջին հայացքից ոմանց կարող է թվալ:

Ընդհանրապես պետք է նկատել, որ դիվանագիտական այս այցը մի շարք առումներով բացառիկ պետք է համարել: Միայն այն, որ առաջին անգամ հետխորհրդային Ռուսաստանում ՌԴ նախագահի ու ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն, նույնիսկ պրոտոկոլային լուսանկար չի հրապարակվել, իսկ Պուտին-Թիլերսոն հանդիպման մասին հանրությունը տեղեկացել է բացառապես Լավրովի ու Թիլերսոնի միջոցով, թույլ է տալիս ենթադրել, որ հանդիպման իրական արդյունքների մասին խոսել կարելի կլինի բացառապես որոշ ժամանակ անց, քանի որ այցի՝ ինչ-որ իմաստով խորհրդավորությունը հուշում է, որ այն ժամերը, որ Պուտինը ծախսել է Թիլերսոնի հետ բանակցելիս, զուր չեն անցել:

Մոտավոր պատկերացում կազմելու համար, թե կոնկրետ ինչ կարելի է ակնկալել այս ամենի արդյունքում, նախ պետք է կարողանալ կարդալ բանակցություններին հաջորդած երկկողմ հայտարարարությունների տողատակերը. դրանք, պետք է նկատել, բազմաշերտ են ու կոնկրետ ենթատեքստ պարունակող:

Այսպես՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Ասադը պետք է հեռանա, վերջինս տեղ չի կարող ունենալ Սիրիայի պետական կառավարման համակարգում. Ասադի հեռացումը կարող է տեղի ունենալ կազմակերպված կերպով: Ինչ վերաբերում է Լավրովին, ապա նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Սիրիայում որևէ մեկի անձի վրա խաղադրույք չի կատարում՝ ո՛չ Ասադի, ո՛չ էլ որևէ մեկի. սիրիացիները պետք է նստեն ու պայմանավորվեն:

Կողմերը համաձայնել են մեկ հարցում՝ երկու երկրները պետք է կամք դրսևորեն ու կարողանան հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք կարող են հանգեցնել նրանց միջև լարվածության՝ պայմանավորվելով ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի անմիջականորեն այն հարցերով, որոնք ամենից շատն են խանգարում կողմերին հասնելու փոխըմբռնման:

Հարց՝ արդյոք այն հանդիպումը, որին հաջորդել են նման հայտարարություններ, կարելի՞ է համարել անպտուղ: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Բանն այն է, որ երբ Թիլերսոնի ու Լավրովի խոսքերը փորձում ես համեմատել ու հասկանալ դրանց միջև առկա շփման կետերը, պարզ է դառնում մեկ բան. Ռուսաստանը պատրաստ է վերանայել Ասադի նկատմամբ իր վերաբերմունքն ու դադարել կրծքով պաշտպանել նրան, եթե Արևմուտքը, որը արմատականորեն է տրամադրված Ասադի հարցում, հաշվի նստի Ռուսաստանի շահերի հետ:

Բանն այն է, որ Ռուսաստանը հրաշալիորեն հասկանում է՝ Ասադն այլևս ապագա չունեցող գործիչ է, որի հետ սեփական շահերի շաղկապումը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ իր համար: Ուստի՝ երբ գա կրիտիկական պահը, որը, դատելով ամենայնից, այնքան էլ հեռու չէ, Մոսկվան աչք կփակի Արևմուտքի գործողությունների վրա, եթե տարածաշրջանը ծվեն-ծվեն անելիս արևմտյան կոնգլոմերատը վերջապես հաշտվի այն մտքի հետ, որ առանց Ռուսաստանի չի կարող տարածաշրջանի նոր քարտեզը գծել: Դատելով ամենայնից՝ կարող ենք ասել, որ այս մեսիջը Թրամփն ու իր պետքարտուղարը հստակորեն են ըմբռնել, ու Թրամփը, որպես գործի մարդ, զերծ կմնա ավելորդաբանություններից ու էժան քայլերից. նա կգնա Մոսկվայի հետ մեծ համաձայնության: Սյս իմաստով, ինչ խոսք, չափազանց կարևոր էր այն թվիթերյան գրառումը, որ Թրամփը կատարել էր օրերս. նա վստահություն էր հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն: Մեսիջը՝ Պուտինին առավել քան հասկանալի էր:

Անկասկած է, որ Անդրկովկասում տիրող իրավիճակը պորտալարով կապված է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակից: Պետք է նկատել, որ չնայած այս ուղղությամբ Արևմուտքը դեռևս այնքան էլ ակտիվ իրեն չի դրսևորում՝ տարածաշրջանի բանալիները թողնելով Պուտինի մոտ, բայց կարծել, թե այս վիճակը կարող է երկար շարունակվել, մոլորություն կլիներ: Ուստի՝ այս ամենի հետ կապված հարց է առաջանում՝ արդյոք Թիլերսոն-Լավրով հանդիպման ընթացքում գոնե հպանցիկ կերպով խոսվե՞լ է արցախյան հակամարտությունից, թե՞ ոչ: Ճիշտ է՝ պաշտոնական հաղորդագրություններից չափազանց դժվար է այս հարցի պատասխանը ստանալ, բայց կարծել, թե շուրջ 5 ժամ տևած բանակցությունները վերաբերել են բացառապես Ասադին, ճիշտ չէր լինի: Ինչպիսի քննարկումներ էլ անցկացված լինեն այդ հանդիպման ընթացքում, Արցախի վերաբերյալ, ինչ էլ խոսելիս եղած լինեն բանակցող կողմերը, մի բան, սակայն, ակնհայտ է մնում. դեռևս ոչ ոք չի պատրաստվում Անդրկովկասը պայթեցնել, քանի որ դա ձեռնտու չէ ո՛չ Մոսկվային, որի համար պատերազմը շատ ավելի ռիսկային է, քան ստատուս-քվոյի պահպանումը, ո՛չ էլ Վաշինգտոնին, որը փորձում է լեզու գտնել Մոսկվայի հետ Մերձավոր Արևելքի հարցը լուծելու հույսով, ո՛չ էլ, բնականբար, Թուրքիային ու Իրանին, որոնք առանց այն էլ շատ խնդիրներ ունեն ու չեն պատրաստվում նոր պրոբլեմների մեջ ներքաշվել: Այն, որ պատերազմն այստեղ դեռևս հետաձգվում է, վկայում են նաև կոնկրետ իրադարձություններ՝ կապված թե՛ Սոլովյովի՝ Բաքու կատարած վերջին բովանդակալից այցի հետ, թե՛ օրերս Բաքվում ԱՄՆ դեսպանի կողմից հնչեցրած խաղաղասիրական ենթատեքստ պարունակող խոսքի, ուր ամերիկացի դիվանագետը կարևորել էր խաղաղության պահպանումն ու խաղաղ բանակցություններին այլընտրանք չէր տեսել: Այնպես որ՝ ստատուս քվոն կպահպանվի ու Ալիևն առայժմ աջակցություն չի ստանա որևէ մեկից. նա միայնակ է մնացել:

Դավբիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ)
Ամենադիտված