Հայ շախմատիստուհիները Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում
Սպորտ
Ապրիլի 13-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երրորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը:
Երրորդ տուրում Դանիելյանը հաղթանակ տարավ, Գեւորգյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մկրտչյանն ու Գալոյանը պարտվեցին: Դանիելյան' 2.5 միավոր (21-րդ տեղ), Գալոյան եւ Գեւորգյան' 1.5-ական միավոր (61-րդ եւ 72-րդ տեղեր), Մկրտչյան' 1 միավոր (114-րդ տեղ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ կայքը:
Առաջնության արդյունքներով՝ 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը