Հայ մարմնամարզիկները մեկնեցին Ռումինիա
Սպորտ
Երեկ մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեկնեց Ռումինիա' մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը:
Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ՝ Ռումինիայում հանդես կգան Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը:
Առաջնությունը կմեկնարկի ապրիլի 19-ին: Մինչ այդ՝ մեր տղաները կմարզվեն մրցավայրում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ