Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրել 

Ինչու Խաչատուրովը

Հասարակություն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այս որոշումն ընդունվել է միաձայն: Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը կարծում է, որ Խաչատուրովի այս նշանակումը բացասական ազդեցություն՝ հաստատ չի ունենա: 

«Ես ավելի շուտ կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը դեկլարատիվ կառույց է. չեմ կարծում, որ դա լուրջ գործոն է: Բայց այն, որ այդ կառույցում նշանակվել է մեր հայրենակիցը, օգուտ է, հաշվի առնելով Խաչատուրովի գրագետ զինվորական լինելը: Կարճ ասած՝ օգուտ է, վնաս չէ»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վարդանովը: 

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Խաչատուրովը կարողանա նպաստել, որ կազմակերպությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի անվտանգության խնդիրներին, սահմանային միջադեպերին, հետախույզը պատասխանեց. «Չեմ կարծում, թե նա ավելի գործնական քայլեր կանի: Էնպես չի, որ ուշադրություն չեն դարձնում: Ուղղակի, քանի որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի ձեռքի տակ գտնվող կառույց է, ինչպես ՆԱՏՕ-ն՝ ԱՄՆ-ի, ով էլ նշանակվի գլխավոր քարտուղար կամ ուրիշ պաշտոնի, միևնույն է՝ այդ կառույցը ռուսական շահերին հակառակ չի գործելու: Դա պետք է լավ հասկանանք: Ռուսաստանը միշտ հայտարարել է, որ մենք իրենց դաշնակիցն ենք, բայց Հարավային Կովկասի թուրքերն էլ իրենց ստրատեգիական գործընկերներն են: Ռուսը, որ միշտ մեզ ասում է՝ երկու աթոռի վրա նստելը սխալ է, որոշեք՝ ՆԱՏՕ, ՀԱՊԿ, թե Եվրամիություն, ինքը միշտ երկու աթոռի վրա է նստում»,- մանրամասնեց Վովա Վարդանովը: 

Ըստ ազատամարտիկի՝ Խաչատուրովին նշանակեցին այդ պաշտոնին՝ հաշվի առնելով վերջինիս գրագետ զինվորական լինելը. «Դա անհերքելի է, ոչ ոք չի կարող հակառակն ասել: Նաև հաշվի է առնվել այն, որ ինքը շատ հին կապեր ունի ռուսական բանակում, որը մինչև հիմա պահպանվել է»: 

Իսկ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ ընդհանուր առմամբ՝ դրական է գնահատում այն, որ ռազմական գործիչը, մարտական ուղի անցած անհատը նշանակվում է նման պաշտոնի: «Մեր մարտական ընկերն է, մարտական ճանապարհ է անցել, մեծ ներդրում ունի: Ինչպես պետք է բնութագրեմ իմ մարտական ընկերոջը: Իհարկե, պետք է նման պաշտոններում զինվորականներ լինեն, որպեսզի ավելի կոնկրետ ներկայացնեն մեր շահերը»,- տեսակետ հայտնեց ազատամարտիկը: 

Յ. Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ կմեծացնի՞ ուշադրությունը Հայաստանի անվտանգության նկատմամբ հարցին Ռազմիկ Պետրոսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ինչը կմեծանա, ինչը կփոքրանա, բայց որպես զինվորական՝ ես ուրախ կլինեմ, որ բոլոր բնագավառներում մարտական գործողություններ անցած մարդիկ լինեն:

Ամեն դեպքում՝ մարտական գործողություն անցած մարդը չարիք չի՛ կարող դառնալ, պետության հանդեպ չարիք չի՛ կարող դառնալ: Իսկ թե այդ պաշտոնում ինչքան կթույլատրեն, ինչպես կներկայացնեն մեր երկրի շահերը, արդեն կախված է, թե ՀԱՊԿ-ում մեր երկիրն ինչքան հնարավորությունների դաշտ կունենա: Սա արդեն կախված է ոչ թե անհատից, այլ՝ երկրի իմիջից՝ տվյալ կառույցում: Հիմա, եթե մենք այնտեղ կցորդ ենք լինելու, բնական է՝ ում էլ նշանակեն, ոչինչ չի փոխվելու: Բայց եթե նորմալ, հավասարը հավասարին կներկայանանք, արդեն կապ կունենա, թե ով է ներկայացնելու երկիրը: Զինվորական կրթություն ունեցող, մարտական ճանապարհ անցած մարդը շատ ավելի լավ կներկայացնի ռազմական իրավիճակը»,- մանրամասնեց Ռազմիկ Պետրոսյանը: 

Քրիստինա Աղալարյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել է
Ամենադիտված