Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների 

Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 շենքերի դիմաց կոյուղաջրերից ճահիճ է գոյացել (լուսանկարներ)

Հասարակություն

«Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 հասցեներում կառուցված բազմաբնակարան բնակելի համալիրի դիմաց կոյուղաջրերից ճահիճ է գոյացել: Այս մասին ահազանգել են նշված հասցեում ապրող մի խումբ բնակիչներ: 2016 թվականի հունիսին շահագործման հանձնված «Ավան 4» բազմաբնակարանային համալիրի, որի մեջ մտնում են Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 շենքերը, դիմաց գտնվող սեփական տան կոյուղաջրերը, չունենալով հեռացման ցանց, լցվում են կես մետր խորությամբ փորվածքի մեջ:

55/17 շենքի չորրորդ մուտքի բնակիչ Արսեն Մանուկյանի խոսքով' բնակիչները խնդրի մասին բազմիցս տեղեկացրել են և´ քաղաքապետարան,և´ թաղապետարան, սակայն ոչ մի արդյունք չի եղել: «Բազմիցս դիմել ենք քաղաքապետարան թե´ թեժ գծերով, թե´ գրավոր դիմումներով, սակայն ոչ քաղաքապետարանի, ոչ էլ թաղապետարանի կողմից ոչ մի գործնական քայլ չի արվել: Նույնիսկ չեն պատկերացրել, թե ինչ խնդիր է: Թեժ գծով զանգել տեղյակ ենք պահել, հարցրել են' ձեր մուտքի մոտ ջո՞ւր է լցվում, վնասվել է կոյուղագի՞ծը»,-ասում է Արսեն Մանուկյանը:

Կոյուղաջրի հեռացման ցանց չունեցող սեփական տան բնակիչ Վահան Սարգսյանը ստեղծված իրավիճակի մեղավոր է համարում «Ավան 4»-ի կառուցապատողին' «ԷյԴիԷյԹեք» ՍՊԸ-ին: «Նախքան դիմացի շենքերը կառուցելն, այստեղ փոս կար փորած, որի մեջ էին լցվում կոյուղաջրերը: Երբ շինարարությունը սկսեցին, տեխնիկայով ամբողջ տարածքը հարթեցրին ու այ էս վիճակը ստեղծվեց: Մինչ այդ կոյուղաջրերը հողի մակերես դուրս չէին գալիս»,-վստահեցնում է Վահան Սարգսյանը և հավելում, որ սեփական միջոցներով կոյուղագիծ անցկացնելու հնարավորություն չունի. «Ես էս շենքերի «պրարաբին»' Վահրամին, ասել եմ' ո՞նց պետք է լինի, ինքն էլ ասել էր' «դու գործ չունես, դա մեր խնդիրն է, մենք էլ կլուծենք», դե թող գան ու լուծեն»:

Թե կողմերից ով է մեղավոր ստեղծված իրավիճակի համար' կառուցապատողը, քաղաքապետարանը, թե սեփական տան տերը, Ծարավ Աղբյուրի 55/17-ի շենքի բնակիչների համար կարևոր չէ, կարևորն այն է, որ խնդրին անհապաղ լուծում տրվի: «Իրականում սանիտարահիգիենիկ լուրջ խնդիր կա: Եղանակի տաքացմանը զուգահեռ գարշահոտությունը տարածվել է բակով մեկ: Չի բացառվում, որ եթե շարունակվի այսպես մնալ, արդեն զանգեր կլինեն 911-ին, քանի որ սա համաճարակի բույն է»,-մտագոհված է անմիջապես գարշալճի դիմաց գտնվող' չորրորդ մուտքի մեկ այլ բնակիչ՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Բնակիչների պատմելով' խնդիրն ի հայտ է եկել դեռևս 2016թ.ձմռանը: Ցածր ջերմաստիճանային պայմաններում, հողը չկարողանալով գոնե որոշ չափով ներծծել կոյուղաջուրը, դուրս էր հորդել և բավականին հաստ սառույցի շերտ գոյացրել: «Ընդհուպ մինչև չորրորդ մուտքի աստիճանների մոտ կոյուղաջրերից' առանց չափազանցության մոտավորապես 40 սմ հաստությամբ սառցաշերտ էր գոյացել, որն ահավոր դժվարացնում էր ավտոմեքենաների տեղաշարժը: Այդ ժամանակ տեղեկացրել էինք թաղապետարան, որ գան գոնե սառույցը մաքրեն: Այնտեղից ուղարկված տեխնիկան մոտ 4 ժամ աշխատել է, մինչև մի փոքր մակերես ազատել է սառցաշերտից»,-ասում է Արսեն Մանուկյանը և ցույց տալիս նոր փռած ասֆալտի վրա առաջացած փոսերը. «Սրանք այդ սառցադաշտը քանդելու ժամանակ են առաջացել»:

Վահան Սարգսյանը չի ժխտում հարևանի ասածները: Անհարմար է զգում ստեղծված իրավիճակի համար, բայց մեղավոր' ոչ:
Քանի դեռ սեփական տան տերը մեղադրում է կառուցապատողին, վերջիննէլ, Արսեն Մանուկյանի խոսքով, մի կողմ քաշվում' պատճառաբանելով, թե խնդիրը շենքի շահագործումից հետո է առաջացել, հետևաբար իրենց լուծելի խնդիրը չէ, գարշահոտությունը շարունակում է «բուրել» Ծարավ Աղբյուրի 55/17 և 55/20 շենքերի բակում:

Հիշեցնենք, որ «Ավան 4» բազմաբնակարան համալիրը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ջանքերով և ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող' «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի մի մասն է:

Աղբյուրը՝ times.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին
Ամենադիտված