ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը Հայաստանում կմեկնարկի ապրիլի 18-ին
Սպորտ
2017 թ. ապրիլի 17-ից 23-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցեն 2002 և 2003 թթ. ծնված երեխաներից բաղկացած 4-ական հավաքական: Հայաստանի Մ-15 հավաքականի (2002 թ.) մրցակիցները կլինեն Կիպրոսի, ՆՀՀ Մակեդոնիայի և Ուզբեկստանի հավաքականները: Հայաստանի Մ-14 հավաքականը կմրցի Բելառուսի, ՆՀՀ Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների հետ: Մրցաշարի հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը.
Ըստ մրցաշարի մրցակարգի՝ հանդիպումները չեն կարող ավարտվել ոչ-ոքի: Հաղթանակի համար թիմերը կստանան 3, 11-մետրանոցներով հաղթելու դեպքում՝ 2, 11-մետրանոցներով պարտվելոջւ դեպքում՝ 1, պարտության համար՝ 0 միավոր: Մինչև 14 տարեկանների մրցաշարի հանդիպումները բաղկացած կլինեն 35 րոպեանոց, իսկ մինչև 15 տարեկանների մրցաշարի հանդիպումները՝ 40 րոպեանոց երկուական խաղակեսերից:
Մինչև 14 տարեկանների մրցաշարի խաղացանկ
18.04.2017 ՆՀՀ Մակեդոնիա - Վրաստան 11:00
18.04.2017 Հայաստան-Բելառուս՝ 14:30
20.04.2017 Վրաստան-Բելառուս 11:00
20.04.2017 Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա 14:30
22.04.2017 Բելառուս-ՆՀՀ Մակեդոնիա 11:00
22.04.2017 Հայաստան-Վրաստան 14:30
Մինչև 15 տարեկանների մրցաշարի խաղացանկ
18.04.2017 ՆՀՀ Մակեդոնիա - Ուզբեկստան 13:00
18.04.2017 Հայաստան-Կիպրոս՝ 16:30
20.04.2017 Կիպրոս-ՆՀՀ Մակոդենիա 13:00
20.04.2017 Հայաստան-Ուզբեկստան 16:30
22.04.2017 Ուզբեկստան-Կիպրոս 11:00
22.04.2017 Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա 14:30


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը