Հայտնաբերվել է արկ
Հասարակություն
Ապրիլի 14-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը տեղազննում ու հետազոտություններ կատարելու նպատակով մեկնել են Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոց:
Ժամը 12:10-ին տեղեկություն է ստացվել, որ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում առկա է արկ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա է «Գրադ» կայանքի ևս 1 արկ: Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ գյուղի մոտակա դաշտերում նույնպես նկատվել է արկ:
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ ականանետի արկ է, ինչը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները տեղափոխել են անվտանգ տարածք:
Ժամը 10:50-ից մինչև 13:35-ն ուսումնասիրություններ են կատարվել վերոնշյալ հասցեներում: Վնասազերծման աշխատանքները կիրականացվեն ս. թ. մայիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ