Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասին Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների 

«Փաստ». 1932–ին ծնված ավանդատուների հերթը կհասնի 2018 թվականին

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն երկու տարի է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև թվականի հունիսի 10–ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրով փոխհատուցման իրավունք ունեցող անձանց ծննդյան տարեթիվը նույնն է մնում:
Այսինքն, այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու իրավունք ունեն մինչև 1931 թ.–ի դեկտեմբերի 31–ը ծնվածները: Այդ ժամկետում ծնվածներն իրավունք ունեն նաև ստանալ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում իրենց մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդը նույնպես:

Ծրագրով, առանց տարիքային սահմանափակման փոխատուցում է տրամադրվում նաև Հայաստանի պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ մահացած ամուսնու կողմից ներդրված ավանդների դիմաց:
2014 թ.–ի կառավարության մեկ այլ որոշմամբ փոխհատուցումից կարող են օգտվել նաև սահմանամերձ համայնքներում 2014 թ.–ի օգոստոսի 1–ի դրությամբ բնակության պետական ռեգիստրում գրանցված անձինք: Այդ թվում, եթե ավանդը համատեղ կյանքի ընթացքում ներդրված է եղել մահացած ամուսնու կողմից:

«Փաստը» Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից փորձեց պարզել, թե ինչու ծրագրից օգտվելու իրավունք ունեցող անձանց ծննդյան տարեթիվն արդեն մի քանի տարի չի աճում, քանի որ 1932 թվականից այս կողմ ծնվածներից շատերն արդեն երկու տարուց ավելի է սպասում են իրենց հերթին: Նախարարության սոցիալական աջակցության վարչության նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի բյուջեով որոշակի գումար է հատկացվում ավանդների փոխհատուցման համար, որի շրջանակներում էլ կազմակերպվում է այդ գործընթացը:

«Այս պահին մինչև 1931 թ.–ի դեկտեմբերի 31–ը ծնված և նախարարությունում հաշվառված անձանց թիվը կազմում 17647: Վճարման ենթակա ցուցակներում, մինչև մարտ ամիսը վճարվել է 14200–երորդ անձին: Այսինքն՝ այս պահի դրությամբ շուրջ 3447 տարեց ավանդատու է ավանդների փոխհատուցման համակարգում հաշվառված, որոնք սպասում են իրենց հերթին: Դրանից բացի, հերթում ներառված են նաև ազատամարտիկներ և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ: Եվ քանի որ ամսական մոտ 700 անձ է ընդգրկվում փոխհատուցման ենթակա ցուցակում, որի մոտ 50%–ը տարեցներն են, մնացածը նշված երկու կատեգորիաների ներկայացուցիչներն են, ստացվում է, որ ամեն ամիս 290–ից մինչև 310 տարեց ավանդատու է ընդգրկվում ցուցակում: Մեր հաշվարկներով մինչև այս տարեվերջ, կամ ամենաուշը հաջորդ տարի մինչև մարտ ամիսը ներառյալ 1931 թ.–ին ծնված անձանց փոխհատուցման վճարումը ավարտին կհասցնենք»,– ասաց Ա. Մարգարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ եթե 2018 թվականի բյուջեով կրկին փոխհատուցման ենթակա գումար հատկացվի, այդ պարագայում, հաջորդ տարվա մարտ ամսից արդեն կսկսվի 1932 թվականին ծնված անձանց փոխատուցման գումարների տրամադրումը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ի վիճակի չէ զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Լոնդոնը զգուշացրել է Կիևի մատակարարներին դիվերսիաների վտանգի մասինԱռջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին
Ամենադիտված