Հայաստանի բռնցքամարտիկները 3 ոսկե, 2-ական արծաթե ու բրոնզե մեդալ են նվաճել
Սպորտ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ավարտվել է բռնցքամարտի՝ Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը: Եզրափակիչ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից 3-ն այսօր հաղթել են: Ոսկե մեդալ են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Դարչինյանը: 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եզրափակչում պարտվել են և նվաճել արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը նվաճել են բրոնզե մեդալ:
Այս մասին տեղեկացնում է Հայատսնի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում Հայաստանը ներկայացնում էր 8 բռնցքամարտիկ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը