Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Ծառուկյանին Ողբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել է Հութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներին Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին 2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում 

Ջավադյանի հուսահատ քայլը. ի՞նչ կարող է այն մեզ տալ

Վերլուծական

Վերջին շրջանում հատկապես հաճախ է սկսել խոսվել Հայաստան ներդրումներ բերելու անհրաժեշտության ու, ամենակարևորը, այդ անելու հնարավորությունների մեծացման մասին: Թե հատկապես որն է այս խոսակցությունների բուն պատճառն ու ենթատեքստն, իհարկե, խոսակցության մի առանձին, բոլորովին այլ թեմա է, բայց որ հետզհետե ակտիվացող խոսակցությունները և, ինչն առավել հետաքրքրական է, իբր Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն ուղղված որոշակի քայլերի վերլուծություն արժե կատարել, շատերը կհամաձայնեն. պետք է հասկանալ՝ ի՞նչ իրական արդյունք կարող են տալ այն քայլերը, որոնք կարծես ուղղված են Հայաստանի տնտեսությունն աշխուժացնելուն:

Հայտնի է դարձել, որ ՀՀ կենտրոնական բանկը իր խորհրդի նիստում գրանցել է «Պրոֆման» ՓԲԸ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները: Նշենք, որ սա նմանատիպ արդեն երկրորդ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդն է, որը գրանցում է Կենտրոնական բանկը: Առաջինը «Հայաստանի ներդրողների ակումբ»-ն էր, որի հետ, ի դեպ, ՀՀ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր ստորագրել:

Միգուցե այս ամենը կողքից շատ գեղեցիկ է թվում ու նույնիսկ ոմանք այս ամենը կարող են որպես ռեալ փաստարկ ընդունել այն բանի, որ Կառավարությունն իրոք ցանկանում է ինչ-որ բան անել, կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ օտարերկրյա ներդումներ բերելու Հայաստան, սակայն հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է այս ամենն իրական ազդեցություն ունենալ Հայաստանի ներդրումային գրավչությունը մեծացնելու, երկիրն իսկապես այս իմաստով ներկայանալի դարձնելու համար:

Իրավիճակի խորքային վերլուծությունը փաստում է, որ իրականում այնքան էլ մեծ հույսեր պետք չէ կապել նմանատիպ նախաձեռնությունների հետ. երկրում թե՛ օբյեկտիվորեն, թե՛ սուբյեկտիվորեն բացակայում են գրեթե այն բոլոր պարտադիր նախապայմանները, որոնք կարող էին գրավիչ դարձնել երկիրն օտար ներդրողների համար: Որո՞նք են օբյեկտիվ պատճառները: Դրանք, թերևս, մի քանիսն են՝ դե ֆակտո պատերազմական իրավիճակ, բառացիորեն ամիս առ ամիս կրճատվող բնակչություն, փակ սահմաններ, բնակչության գնողունակության կտրուկ անկում հատկապես վերջին տարիներին: Ցանկության դեպքում խնդիրների շարքը կարելի է երկար շարունակել: Ինչ վերաբերում է սուբյեկտիվ գործոններին, այսինքն՝ այն խոչընդոտներին, որոնք բացառապես մարդածին են, ապա այստեղ ավելի տխուր պատկեր է տիրում. հարկային անբարենպաստ դաշտ, տնտեսական ոլորտի օրենսդրական դաշտի անկայունություն, անկախ դատական համակարգի բացակայություն: Այս պարագայում ևս, ինչպես նախորդի դեպքում, խոչընդոտների թվարկումը կարող է երկար տևել:

Իսկ վերն ասվածից ընդամենը մեկ բան է հետևում. ոչ մի էական առավելություն որևիցե ակումբի կամ ֆոնդի ստեղծումը չի կարող մեզ տալ, եթե չեն վերացվել բոլոր այն խոչընդոտները, որոնք, ցավոք, արմատացած են Հայաստանում: Նախ պետք է դրանք վերացնել ու հետո միայն փորձել Հայաստան նեդրումներ բերել: Սակայն այս պարագայում էլ մեկ այլ հարց է առաջ գալիս. նույնիսկ, եթե մեզ հաջողվի վերացնել սուբյեկտիվ խոչընդոտներն, ապա օբյեկտիվ խնդիրների հաղթահարման պարագայում բախվելու ենք շատ ավելի բարդ բարյերների, որոնց լուծումը շատ իմաստներով նույնիսկ մեզանից կախված չէ. դրանք շատ ավելի գլոբալ են:

Ակնհայտ է, սակայն, մեկ բան՝ առնվազն այն ուղղություններով, որոնցով մենք կարող են կոնկրետ առաջընթաց ունենալ, պարտավոր ենք անելու մեզանից կախված ամեն բան՝ Հայաստանն առավել ներկայանալի դարձնելու համար. սուբյեկտիվ խոչընդոտները պետք է վերացվեն, ներդնողները պետք է Հայաստանում նախևառաջ կամք նշմարեն՝ իրավիճակ շտկելու համար, որից հետո միայն նրանց կարելի կլինի համոզել աչք փակել օբյեկտիվ խնդիրների վրա՝ չնայած այդ անելը ևս հսկայական ջանքերի հարց է:

Ցավոք, պետք է խոստովանենք՝ մենք հիմա այնպիսի վիճակում ենք, տնտեսությունն այնպիսի ճահճում է հայտնվել, որ դժվար թե հնարավոր լինի գոնե առաջիկայում կամ տեսանելի ապագայում լուրջ արտերկրյա ներդրումներ բերել Հայաստան. մեկ-երկու դեպքը դեռևս բավարար չէ՝ համարելու, որ այս իմաստով երկրում իրավիճակ է փոխվել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ ԾառուկյանինԻՀՊԿ հրամանատարը հայտարարել է, որ իրանական հրթիռների հեռահարության համար սահմանափակումներ չկանՈղբերգական դեպք՝ Երևանում. մոպեդավարը մահացել էՀութիները սպառնացել են հարվածել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներինԹրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար ժամկետներ չկան Բենգազիի հարվածից օրեր անց Անկարան ընդունել է Խալիֆա Հաֆթարին2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը
Ամենադիտված