Օմբուդսմանն արձագանքել է «ՍԱՍ»-ի ձայնագրությանը
Իրավունք
ՄԻՊ-ի գրասենյակը հայտարարություն է տարածել «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ կապվող ձայնագրության վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Hayastan24» կայքում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար կապվում է նախընտրական ժողովի ընթացքում «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Մտահոգիչ են ձայնագրության մեջ առկա հարկադրանքի ու սպառնալիքի դրսևորումները, որոնք կապվում են քաղաքացիների ընտրական իրավունքների իրացման ու նրանց նկատմամբ ճնշման հետ:
Այս առումով, Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում Գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ նշված ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:
Անհրաժեշտ է ապահովել մանրամասն և հաշվետու ստուգում: Քրեական ընթացակարգի շրջանակում պետք է այս հարցում երաշխավորել նաև ձայնագրության մեջ առկա անձանց պաշտպանությունը: Այդ պաշտպանության հարցում հնարավոր ցանկացած խախտում բացառելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասութան սահմաններում կձեռնարկի օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ՝ երաշխավորելով Պաշտպանին այդ հարցով հնարավոր դիմողների գաղտնիությունը:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին