Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրել 

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սուրբ պատարագին

Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ի երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ Պատարագին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Ս. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այրեր:

Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր: Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորական ուղերձը Նավասարդ Սրբազանին: Ուղերձում մասնավորաբար ասվում էր.

«Սիրելի՛ Սրբազան,
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր ողջույնը, շնորհավորանքները և օրհնությունն ենք բերում Ձեզ, Տիրախնամ Թեմիդ թեմական և եկեղեցական վարչությանց հարգարժան անդամներին, ուխտապահ եկեղեցական դասին և հավատավոր բարեպաշտ մեր զավակներին:

Այսօր համայն քրիստոնյա մարդկությունը կանգնած է Տիրոջ թափուր գերեզմանի առջև՝ ունկնդիր հրեշտակի ավետիսին. «Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս, չէ՛ աստ, քանզի յարեաւե (Ղուկ. ԻԴ 5-6): «Փրկչի հզոր, հաղթող և սքանչելագործ Հարությունը խորտակեց դժոխքի դռները, կործանեց մահվան բռնությունը և «եղեւ յոյս հաստատութեան վերստին նորոգման կենդանութեան ամենայն մարդկանե (Ժամագիրք):

Հարության հավատքի զորությամբ են մեր հայրերը պատմության հոլովույթում դիմագրավել փորձություններ, կերտել հաղթանակներ և արձանագրել հոգևոր ու ազգային մեր կյանքի վերելքները: Այսօր ևս աշխարհասփյուռ մեր ժողովուրդը շարունակում է դիմակայել նորօրյա վտանգներին ու փորձություններին' հանուն ազգային դարավոր իր իղձերի իրականացման և հանուն հայոց լուսավոր գալիքի:
Քրիստոսի Սուրբ Հարության բերկրալի ավետիսով Հայրապետական Մեր հորդորն ու պատգամն ենք հղում Տիրախնամ Թեմիդ բարեպաշտ Մեր զավակներին՝ պայծառ ու կենսունակ պահելու հոգևոր ու ազգային կյանքը, նոր հանձնառություններով մասնակից լինելու հայրենիքի շինությանն ու առավել զորացմանը, ներդրում բերելու Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների ու դժվարությունների հաղթահարմանը՝ ունկնդիր առաքյալի խոսքին. «Ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին' Տիրոջը, այնպես էլ ընթացեք Նրանով' արմատավորված և կառուցված Նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ, ինչպես որ ուսանեցիք, որպեսզի աճեք Նրա մեջ գոհությամբ՛ (Կող. Բ 6-7) «Արդարև, առ Հարուցյալ մեր Տերը անսասան հավատքով միշտ լուսավոր պիտի լինի դեպի հավերժն ընթացող մեր ժողովրդի ճանապարհը:

Աղոթում ենք, որ Հարուցյալ Փրկիչ զորավիg լինի Ձեզ, Տիրախնամ Ձեր Թեմի ուխտապահ եկեղեցականաց դասին, համայնքային վարչությանց բարեջան անդամներին' ի փառս Աստծո և ի պայծառություն Տիրախնամ Ձեր Թեմի և Առաքելաշավիղ մեր Սուրբ Եկեղեցու:

Թող Երկնավոր Տերը պարgևի Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու հանձնառությունների ու նվիրյալ ծառայության մեջ:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ: ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ:
Սիրո ողջունիվ և օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»:

Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում Նավասարադ Սրբազանը հավատավոր ժողովրդին է փոխանցել Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի» և Պահպանիչ աղոթքով արձակեց նրանց:

Հավարտ Ս. Պատարագի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախագահությամբ կատարվել է տնօրհնեքի կարգ:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր են տարել՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության ավետիսը փոխանցելու:

Ստանալով Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությունը՝ թեմի երիտասարդները «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ են իրականացրել: Հազարավոր հայորդիներ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց վառվող կանթեղներով ու շարականների երգեցողությամբ քայլել են մինչև Հանրապետության հրապարակ: Երթին մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի, ՀՅԴ երիտասարդական թևերի, երիտասարդական հասարակական տարբեր կազմակերպությունների անդամներ, զինվորներ, ՀՀ Ոստիկանական ակադեմիայի սաներ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել է
Ամենադիտված