ԱՄՆ-ում մողեսը ոստիկանության սպա է դարձել
Հասարակություն
ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի Էյվոնդեյլ քաղաքի դեպարտամենտի ոստիկանները ծառայության են վերցրել մողեսի: Այս մասին իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են Facebook սոցիալական ցանցի իրենց Էջում:
Այրո անունով մորուքավոր ագաման երդում Է տվել եւ ոստիկանական նշան ստացել ապրիլի 14-ին: Սողունն Արիզոնայի դեպարտամենտում Է հայտնվել 2016 թվականի ապրիլին, որպեսզի հոտով հայտնաբերի որոշ տեսակի թմրանյութեր:
Փորձագետների կարծիքով՝ այս մողեսները սուր հոտառություն ունեն եւ կարող են արգելված նյութերի որոնումներում օգնել ավելի լավ, քան կինոլոգիական ծառայության շները:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ