Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Միֆը փլուզվեց...

Վերլուծական

Մեծ է հավանականությունը, որ կառավարությունը «ձեռք կքաշի» Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու գաղափարից: Դրա պատճառները մի քանիսն են, իսկ ամենակարեւորը տնտեսական նպատակահարմարության բացակայությունն է: Վերջին շրջանում, երբ կրկին սրվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ հարաբերությունները, ազատ տնտեսական գոտու՝ առանց այդ էլ ոչ հստակ հեռանկարները դարձել են ավելի մշուշոտ:

Բացի դրանից, այդ ազատ գոտու հաջող գործունեության հիմքում դրված էր Եվրասիական տնտեսական միության հետ Իրանի հարաբերությունների խորացման ծրագրերը, սակայն վերջին շրջանում, այդ հարաբերությունների խորացման, մասնավորապես՝ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, ըստ էության, կանգ է առել:

Այստեղ հարկ է որոշակի հստակեցում անել և հասկանալ՝ ինչից ենք զրկվում: Տվյալ դեպքում՝ խոսքը գնում է Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին, իսկ նման գոտի՝ Հայաստանում արդեն կա: Մեկը «Ալյանսն» է, մյուսը՝ «Մերիդիանը»: Ազատ տնտեսական գոտիների միջոցով պարզապես փորձ է արվում ներգրավել օտարերկրյա ներդրողների՝ նրանց տալով այդ գոտում գործունեություն ծավալելու համար հարկային արտոնություններ:

Այսինքն՝ ներդրումների համար պարզապես գրավիչ պայմաններ են ստեղծվում: Այս գոտիների նպատակներից մեկը հետ մնացած տարածաշրջանները զարգացնելն է՝ ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր: Նման գոտիներ կան Ռուսաստանում, Բելառուսում, բայց փորձը ցույց է տալիս, որ դրանք արդյունավետ չեն. այն էֆեկտը, որը պետք է ստացվեր, չի ստացվում: Այդպես է, որովհետև ներդրողներին ներգրավելու համար շատ այլ պայմաններ են անհրաժեշտ:

Մեղրիում այս գոտու հնարավոր հիմնումը կարծես միտված էր տպավորություն ստեղծել, որ այն՝ ցույց տալու համար է, թե իբր ԵՏՄ-ն խոչընդոտ չէ Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը, թե իբր, մենք Իրանի հետ ամեն ինչ կարող ենք անել, բայց դա այդպես չէ: Իրանի հետ պետք էր կնքել Ազատ առևտրի համաձայնագիր: Իրանը նախընտրում է բարենպաստ Առևտրի համաձայնագիր, իսկ այդ համաձայնագրի կնքումն իսկապես ցույց կտար, որ մենք Իրանի հետ մտնում ենք բարենպաստ առևտրային հարաբերություների մեջ:

Հայաստանի իշխանությունների կողմից շարունակաբար հնչող՝ Մեղրիում Ազատ առեւտրի գոտու ստեղծման նախագիծը որքանո՞վ էր իրատեսական: Մինչ այժմ մենք չենք ծանոթացել ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված վերլուծության' մեր երկրի համար հնարավոր առավելությունների ու շահի վերաբերյալ: Մինչ այս՝ այդ ռազմավարական նախագիծը թվում էր անիրականանալի, իակ այսօր արդեն կարծես թե տապալվում է: Նախ՝ արդյո՞ք այն, որպես ներդրումային ծրագիր, արդյունավետ կարող էր լինել տեսական առումով: Ինչո՞վ պետք է գրավեր Մեղրիում Ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը՝ պոտենցիալ ներդրողներին: Առհասարակ, ենթակառուցվածքային առումով նույնպես պարզաբանված չէ այս գաղափարի գրավչությունը:

Իրանից ներդրողները Մեղրիում արտադրությո՞ւն էին կազմակերպելու, ապա՝ արտահանեին Իրա՞ն: Թե՞ ԵՏՄ երկրներ էին արտահանելու Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների պայմաններում: Այս դեպքում արդեն՝ առանց հյուսիս-հարավ մայրուղու կառուցման՝ նման խոսակցություններն իսկապես անլուրջ են: Հայաստանի համար պետք է որ չափազանց կարեւոր լիներ հյուսիս-հարավ մայրուղու արագ եւ որակյալ կառուցումը, մանավանդ, որ ժամանակ առ ժամանակ կարծիքներ են հնչում թուրք-ադրբեջանական շրջափակումը ճեղքելու անհրաժեշտության մասին:

Եւ վերջապես, եթե Հայաստանի իշխանություններն այդչափ ոգեւորված հայտարարություններ են անում Իրանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման մասին, թող կոնկրետացնեին, թե ո՞վ էր նման զարգացման ծրագրերը ֆինանսավորելու, որտեղի՞ց էին ակնկալում աջակցություն: Բացի այդ, ամենակարեւորը' Հայաստանում գոյություն ունեն ներդրումների իրականացման լուրջ ռիսկեր: Ո՞վ էր շահագրգիռ այս մթնոլորտում լուրջ ծրագրեր ֆինանսավորել: Ակնհայտ է, որ ներդրողները Հայաստանից խուսափում են՝ թեկուզ աչքի առաջ ունենալով «Օրանժի» փախուստը Հայաստանից: Եվ հաջորդը' Իրանը պատրա՞ստ էր լուրջ ներդրումներ անել, երբ այսքան մեծ է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Այս բոլոր հարցրեի պատասխանները ի մի բերելուց պարզ են դառնում այս հույժ կարևոր տնտեսական նախագծի տապալման հիմնական պատճառները…

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված