Թաիլանդում օձը նետվել է ճանապարհով ընթացող մոտոցիկլիստի վրա
Այլ
Թաիլանդում օձը քիչ էր մնում խայթի մայրուղով ընթացող մոտոցիկլիստին: Պատահարի տեսահոլովակի վրա ուշադրություն է դարձրել Mashable պորտալը:
«Դուք, հավանաբար, կարծում եք, թե մոտոցիկլետով ուղեւորության ժամանակ օձի կողմից խայթվելու շանսերը բավականին փոքր են: Բայց, ըստ երեւույթին, Թաիլանդի Լամպանգի նահանգում ամեն ինչ այլ կերպ է»,- նշել է հրատարակության թղթակիցը:
Տեսահոլովակում, որը մեկ օրում ավելի քան 400 հազար դիտում է հավաքել, երեւում է, թե ինչպես է օձը նետվում վարորդի վրա, որն ստիպված է եղել մի կողմ թեքվել եւ բարձրացնել ոտքերը՝ խայթոցից խուսափելու համար:
Դատելով ըստ ամենայնի՝ օձն ընկել է մոտոցիկլետի հետեւից ընթացող ավտոմեքենայի տակ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը