Էլինա Դանիելյանը` Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության առաջատարների թվում
Սպորտ
Ռիգայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց Օլգա Գիրյային:
Մարիա Գևորգյանն ուժեղ գտնվեց Գոհար Բեյդուլաևայից, Լիլիթ Մկրտչյանը միավորը կիսեց Աննա Վարակոմսկայի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը պարտվեց Ցոլակիդու Ստավրուլայից:
7-րդ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Նանա Ձագնիձեն, Ալեքսանդրա Գորյաչկինան և Դարյա Պուստովոյտովան վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Լիլիթ Մկրտչյանն իր ակտիվում ունի 4 միավոր, իսկ Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը վաստակել են 3.5-ական միավոր:
Մրցաշարի 8-րդ տուրը տեղի կունենա ապրիլի 19-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը