Թուրքիան Հայաստանի սահմանին ակտիվանալով՝ դեմ դուրս կգա Ռուսաստանին. Վարդան Ոսկանյան
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժը միջամտի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
Արևելագետ Վարդան Ոսկանյանը ԼՈւՐԵՐ. com-ի զրույցում նշեց, որ Հոսեյն Դեհղանի ուղերձն ուղղված է Ադրբեջանին, ում կոչ են անում չխախտել պայմանավորվածությունը. «Երրորդ կողմ անվան տակ Իրանն ի նկատի ունի Թուրքիային, որը վերջին շրջանում հաճախակի է բարձրաձայնում իր պատրաստակամությունն՝ Արցախի հարցում որպես միջնորդ հանդես գալու համար»:
Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանը տարբեր գործընթացներում կողմ է արտահայտվում, որ Թուրքիան իր մասնակցությունն ունենա Արցախի հարցի կարգավորման գործընթացում՝ իրեն ձեռնտու տարբերակով. «Մենք գիտենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանն ունեցել է Թուրքիայի լայն աջակցությունը և նման աջակցություն կցանկանան ունենալ նաև այժմ»:
Հարցին՝ արդյո՞ք իրանական կողմը, երրորդ ուժ ասելով՝ սլաքներն ուղղում էր նաև արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ ակտիվ աշխատող Ռուսաստանին, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի միջև ծավալված հարաբերությունները հատկապես ռազմական ոլորտում՝ ես բացառում եմ նման բան: Երրորդ կողմը Թուրքիան է, որի ակտիվացմանը դեմ է նաև ռուսական կողմը, քանի որ դա նրա շահերից չի բխում: Կարծում եմ՝ Թուրքիային պարզապես թույլ չեն տա ակտիվանալ Արցախի հարցում՝ քանի որ դա չի բխում Հայաստանի, Արցախի և Ռուսաստանի շահերից»:
Եթե Թուրքիայի շուրջ այս հարցում օղակը սեղմվի, արդյոք հնարավո՞ր է՝ Թուրքիան գնա իրավիճակի սրման՝ Հայաստանի հետ սահմանին, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Հայաստանի սահմանի երկայնքով Էրդողանն ունի շատ լուրջ ընդդիմություն՝ ի դեմս քրդաբնակ ժողովուրդների և Թուրքիան Հայաստանի սահմանին ակտիվանալով, դեմ դուրս կգա Ռուսաստանին»:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը