Բացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմը Գիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա» Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհում Անվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերը Բժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվում Բժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելու Օրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ) Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ) Զելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Ռոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ) Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ 

Լողափնյա վոլեյբոլում պայքարելու ենք պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար. Կարեն Ասմարյան

Սպորտ

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան դասական վոլեյբոլին զուգահեռ զարգացնում է մարզաձեւի նաեւ մյուս տարատեսակները: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին պատմեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

- Հունվարին Երեւանում անցկացրինք ձյան վրա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը: Այնուհետեւ, փետրվարին Գյումրիում կայացավ ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը, մրցումներ անցկացրինք նաեւ Վանաձորում:

Վոլեյբոլի այս տեսակն արդեն պաշտոնապես ճանաչված է: Հաջորդ տարի նախատեսում ենք հանրապետության առաջնության փուլերն անցկացնել տարբեր քաղաքներում, իսկ եզրափակիչը՝ Երեւանում: Պատրաստվում ենք դուրս գալ միջազգային ասպարեզ:

- Դասական վոլեյբոլում գործերն ինչպե՞ս են:

- Մարտին կայացավ մինչեւ 17 տարեկան պատանիների եւ աղջիկների Հայաստանի առաջնությունը: Երկու ընտրական փուլ անցկացվեց Վանաձորում եւ Սիսիանում, իսկ եզրափակիչը՝ Երեւանում:

Ապրիլի 18-ին մայրաքաղաքում մեկնարկում է տղամարդկանց ազգային առաջնության առաջին փուլը (5 թիմ), կանանց առաջնությունը (4 թիմ) կսկսվի մայիսի 4-ին:

Այնուհետեւ կանցկացնենք մինչեւ 15 տարեկանների հանրապետության առաջնությունը:

Հաջորդ տարի կփորձենք անցկացնել Արեւելյան եվրոպական երկրների վոլեյբոլի ասոցիացիայի (EEVZA) մրցաշար: Կարող էինք դա այս տարի անել, բայց որոշ հանգամանքներով պայմանավորված, այն զիջեցինք Վրաստանին:

Մեկ միջազգային մրցաշարը գործնականում «խժռում է» մեր գրեթե ամբողջ բյուջեն, բայց փորձում ենք զարգացնել դասական վոլեյբոլը: Մարզերում եւ Արցախում մրցաշարեր ենք անցկացնում, կազմակերպում ենք մարզչական սեմինարներ:

- Ֆինանսական խնդիրներով պայմանավորված ավելի հեշտ է զբաղվել լողափնյա՞ վոլեյբոլով

- Այո, այդպես է: Այստեղ մեզ հագեցած միջազգային գրաֆիկ է սպասում: Հունիսի 15-18-ը Ավստրիայի Բադեն քաղաքում կմասնակցենք մինչեւ 22 տարեկանների (պատանիներ) Եվրոպայի առաջնությանը:

Իսկ օգոստոսի 19-20-ին առաջին անգամ կմասնակցենք վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի (ՎԵԿ) II պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական առաջին փուլն է: Մրցաշարն անցկացվելու է Պյարնու քաղաքում: Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականները հայտնվել են «D» խմբում:

Պատանիները (Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան) կխաղան Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի եւ Պորտուգալիայի իրենց հասակակիցների, աղջիկները (կազմը դեռ հայտնի չէ)՝ նույն թիմերի հետ, որոնց ավելանում է Մակեդոնիան:

Միսկարյանը եւ Հակոբյանը հանդես են գալու նաեւ օգոստոսի 24-27-ը Կազանում կայանալիք Մ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

ՎԵԿ մայրցամաքային գավաթի հետ միաժամանակ Պյարնու քաղաքում կանցկացվի EEVZA մրցաշարերից մեկը, իսկ սեպտեմբերի 8-ից 10-ը Երեւանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում կկայանա «Yerevan-Open» տղամարդկանց միջազգային մրցաշարը:

Տեղեկացնեմ, որ մայիսի 19-ից 21-ը Երեւանում կանցկացվի EEVZA համաժողով, որին ներկա կգտնվեն վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահը, նրա տեղակալները եւ ասոցիացիայի անդամ 10 ֆեդերացիաների ղեկավարները:

Հույս ունենք՝ մեզ միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունք կտրվի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու են բժիշկները խորհուրդ տալիս սոխն ավելի հաճախ ներառել սննդակարգումG7-ի երկրները քննարկել են համաշխարհային տնտեսական կայունության հարցերըԵՄ-ն և Մեծ Բրիտանիան քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումըՄԱԿ-ը կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը հակամարտությունների գոտիներումՈւշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույցՆԱՏՕ-ի անդամ երկրները քննարկել են պաշտպանական համագործակցության խորացումըԵվրամիությունը շարունակում է քննարկել Ուկրաինային աջակցության նոր փաթեթըՊԵԿ ներկայացուցիչները Չինաստանում ուսումնասիրել են մաքսային ոլորտի նորարարական լուծումներըԲացահայտվել է քնի կողմից ուղեղի պաշտպանության հիմնական մեխանիզմըԳիտնականները սովորել են «կարդալ կենդանիների մտքերը՝ հիմնվելով նրանց վարքագծի վրա»Բժիշկը բացատրել է, թե ինչու է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում ամբողջ աշխարհումԱնվանվել են սննդանյութերի անբավարարությունը լավագույնս բացահայտող թեստերըԲժիշկը բացատրեց, թե ինչու են երակները «թաքնվում», երբ արյուն է վերցվումԲժիշկը բացատրեց, թե քանի բալ կարելի է ուտել՝ առանց աղիքները վնասելուԳիտնականները բացահայտել են էրեկտիլ դիսֆունկցիայի և վտանգավոր հիվանդությունների միջև կապըԴոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանըՀայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆՀայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարներըՀրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունիՄոտ մեկ ամիս փակ է լինելու Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհի մի հատված Ոճաբանը նշել է ամառվա ամենանորաձև հագուստի պրինտըԲժիշկը զգուշացրել է թրենդային հագուստի և կոշիկի վտանգների մասինՕրակարգ չունեն․ իշխանափոխությունն էլ կլինի՝ կլինի, չի լինի՝ չի լինի (տեսանյութ)Դիմա Բիլանը ամբողջությամբ մարել է երազանքի տան վարկըՀիփոթեքով բնակարան գնելուց հետո քաղաքացիները սկսել են խնայել ամեն ինչի վրաԳևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն Տխուր խորհրդարան եմ պատկերացնում. ծանր օրեր ենք ապրում. Հարությունյանը՝ հետընտրական պայքարի մասին (տեսանյութ)Apple-ը շուկայական արժեքով շրջանցել է Nvidia-ին և դարձել աշխարհի առաջատար ընկերությունըԶելենսկին նոր թիմ է ձևավորում․ պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Եվգենի Խմարան Պենտագոնի նախկին ղեկավարը Թրամփին խորհուրդ է տվել տնտեսական ճնշում գործադրել Իրանի վրաՉինական նոր AI մոդելը ցնցել է շուկաները և նվազեցրել տեխնոհսկաների արժեքըԼրատվամիջոցը հայտնել է՝ ինչ պաշտոն կարող է զբաղեցնել Դաղստանի նախկին ղեկավար Սերգեյ ՄելիքովըՌոբերտ Քոչարյանը չի վերցնելու մանդատը. Թուրքիան խոսել է Թրամփի դեմ մահափորձից (տեսանյութ)Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավորՄահացել է ՈՒՀԱ-ի (КВН) ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան՝ Ալեքսանդր Մասլյակովի այրինԱշխարհի գավաթի կրքերը և հայկական ֆուտբոլի մեծ սպասումը (տեսանյութ)Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցումՌուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը վարժանքներ է անցկացրել՝ սուզանավերի հայտնաբերման սցենարովԻբրահիմ Մաալուֆը դուդուկ է նվեր ստացել և հուզվել. արցունքները չի կարողացել զսպել նաև Սիմոն Աբգարյանը (տեսանյութ)Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ առաջիկա տարիներին ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50°C Կեղծ «հնդիկ վանականները» զբոսաշրջիկներից գումար են շորթել՝ «թուղթ ու գիրը հանելու» պատրվակովՈստիկանները հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի հարձակման ժամանակ զոհված ծառայողների հիշատակինԲելոուսովը նիստ է անցկացրել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունումԷնդրյու Բըրնհեմը պաշտոնապես գլխավորել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը և կդառնա վարչապետ Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դինՁկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ էԼավրովը խորհուրդ է տվել Ուիթքոֆին և Քուշներին զբաղվել Իրանի հարցով
Ամենադիտված