«Փաստ». Արեշի ծննդատան տնօրենն ինքն իրեն առողջապահության նախարար նշանակելու մասին
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Արեշի ծննդատան տնօրեն Լևոն Գրիգորյանը իր մերձավորների շրջանում հայտարարել է, թե շուտով ինքը առողջապահության նախարար է նշանակվելու:
«Ես բացարձակ ոչ մի բանից տեղյակ չեմ: Նման բան չկա: Եվ նույնիսկ նման խոսակցություն չի եղել: Եվ չգիտեմ էլ, թե ինչի համար են նման տեղեկություն տարածել»,– «Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Գրիգորյանը:
Նշենք նաև, որ Արեշի ծննդատան տնօրեն Լ. Գրիգորյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ 4–րդ ընտրատարածքում ՀՅԴ կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուն էր, ով կարողացել էր ընդամենը 911 ձայն հավաքել:
Շրջանառվող տեղեկությունների համաձայն' հավաքած ձայների նման սակավությունը նա փորձել է նման կերպ չեզոքացնել: Ու թեև ծննդատան տնօրենն ամեն կերպ փորձում էր համոզել, որ ինքը նման բան որևէ տեղ որևէ մեկին չի ասել, սակայն հիշեցնենք, որ սովորաբար առանց կրակ ծուխ չի լինում:
Եվ թեև նա ՀՅԴ ցուցակով առաջադրված բժշկության մեջ հայտնի միակ բժիշկ թեկնածուն չէ, ով բավականին քիչ ձայներ է հավաքել, սակայն միայն Լ.Գրիգորյանի մասով է նման հայտարարություն տարածվել:
Մնում է եզրակացնել, որ այդ լուրի հեղինակը հենց ինքն է, քանի որ դժվար թե որևէ մեկի մտքով անցներ նման բարձրագոչ հայտարարություններ տարածել»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը