«Ատլետիկո»-ն կիսաեզրափակչի առաջին մասնակիցն է
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լեսթեր»-ը հյուրընկալեց Մադրիդի «Ատլետիկո»-ին:
Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:
Սաուլ Նյիգեսը 26-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին: Սաուլի գոլը մադրիդյան թիմի 100-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայում:
Պատասխան գոլը 65-րդ րոպեին հեղինակեց Վարդին: Այս հաշիվը հաջորդ փուլի ուղեգիր ապահովեց իսպանական ակումբին, քանի որ թիմերի միջև առաջին խաղում «Լեսթեր»-ը պարտվել էր նվազագույն հաշվով:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել