«Ռեալ»-ը լրացուցիչ ժամանակում հաղթեց «Բավարիա»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռեալ»-ը 4:2 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիա»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց հյուերի հաղթանակով 2:1 հաշվով:
Խաղի 53-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից Ռոբերտ Լևանդովսկին բացեց հաշիվը:
76-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պատասխան գոլը, իսկ երկու րոպե անց Սերխիո Ռամոսը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Նշենք, որ հանդիպման 84-րդ րոպեին երկրորդ դեղինը ստացավ և դաշտից հեռացվեց հյուրերի ֆուտբոլիստ Արտուրո Վիդալը:
Քանի որ թիմերի միջև առաջին խաղում մադրիդցիները հաղթել էին նույն այս հաշվով, հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Լրացուցիչ ժամանակում դաշտի տերերը ևս երեք գոլ խփեցին: Երկու արդյունավետ հարվածով աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուն: Ֆուտբոլիստը 105-րդ րոպեին գոլ խփեց Ռամոսի փոխանցումից հետո, ապա արդյունավետ հարված կատարեց նաև 110-րդ րոպեին:
Հանդիպման վերջին գոլը երկու րոպե անց խփեց Ասենսիոն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը