Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրել 

Պատանի Երկրապահ. վաղվա Հայաստանը (տեսանյութ)

Հասարակություն

Պատանի երկրապահը արժեք է, ազգային, պետական արժեք: Պատանի երկրապահը ապագային միտված ազգային հզոր ռազմավարություն է: Պատանի երկրապահը վաղվա հզոր Հայաստանն է, վաղվա բարեկեցիկ եւ պաշտպանված Արցախն է:

Այս կառույցի ստեղծման մտահղացումը ԵԿՄ հիմնադիր եւ հավերժ նախագահ, հայոց բանակի հիմնադիր եւ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանինն է: Նա միշտ կրկնում էր, որ հայ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի իր պատմությանը, իմանա, ինքն ով է, որտեղից է գալիս, ուր է գնում, իմանա՝ ինչ առաքելություն ունի հայ ազգը:

Պատանի երկրապահը հիմնադրվեց 1997-ին: Այս կառույցի ստեղծումն իսկ ցնծություն էր հայրենասեր հայերի, հատկապես՝ երկրապահների համար:

Սպարապետի ողբերգական վախճանից հետո մարտական ընկերների եւ Գրետա մայրիկի հորդորով ԵԿՄ ղեկը ստանձնած Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն իր առաջնահերթ խնդիրն է համարում Սպարապետի ծրագրերի շարունակումն ու իրագործումը, Սպարապետի բոլոր իղձերի իրականացումը: Եվ Զորավար Մանվել Գրիգորյանն ամեն ինչ արեց Երկրապահի պատանեկոն ու երիտասարդական կառույցների կայացման համար: Նրա անմիջական նախաձեռնությամբ եւ վերահսկողությամբ պատանի երկրապահի կառույցներ հիմնվեցին ԵԿՄ անխտիր բոլոր տարածքային բաժանմունքներում: Երկրապահը ջանք ու եռանդ չի խնայում սերունդներին հայեցի դաստիարակելու համար: «Պատանի երկրապահ» կառույցով անցած տղաները դառնում են հայոց բանակի լավագույն զինվորներ եւ սպաներ, մշտապես Երկրապահը շնորհակալագրեր է ստանում այս տղաների հրամանատարներից, զորամասերից, որտեղ ծառայում են Երկրապահում կրթված, դաստիարակված զինվորականները: «Պատանի երկրապահ» կառույցով անցած տղաներն ու աղջիկները դառնում են ՀՀ լիարժեք քաղաքացի, պիտանի մարդ ազգի, պետության եւ իրենց ընտանիքների համար:

ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ պատանի երկրապահին նոր հաղորդվեց 2014 թվականից: Պատանի երկրապահը պետական ճանաչում ձեռք բերեց, փաստվեց, որ երկրապահ պատանիներն ու աղջիկները պետության հոգածության ներքո են: Դա ամրագրվեց Երկրապահի եւ պետական կառույցների միջեւ ստորագրված փոխըմբռնման, համագործակցության հուշագրերով: Երկրապահի, պաշտպանության նախարարության, կրթության եւ գիտության նախարարության միջեւ ստորագրված հուշագրի հիման վրա «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ բացվեցին Հանրապետության բոլոր դպրոցներում:

Հուշագրեր ստորագրվեցին նաեւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության, արդարադատության, սփյուռքի նախարարությունների, կադաստրի կոմիտեի, Փաստաբանների պալատի հետ: Այս կառույցների, նաեւ՝ ոստիկանության լավագույն մասնագետների եւ հայ առքելական սուրբ եկեղեցու սպասավորների մասնակցությամբ Երկրապահը հրամանատարասերժանտական դասընթացներ է կազմակերպում պատանի, երիտասարդ երկրապահների համար: Այստեղ պատանիները ոչ միայն շարային, կրակային պատրաստություն են անցնում, այլեւ հայրենաճանաչության կենդանի դասեր, առաջին բուժօգնության ցուցաբերում, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու հմտություններ, ծանոթանում են մայր եկեղեցու պատմությանն ու ավնադույթներին, այցելում են հուշարձաններ, մասնակցում այդ հուշարձանների մաքրման աշխատանքներին եւ պահպանմանը:

Պատանի երկրապահները մասնակցում են երկրապահական բոլոր միջոցառումներին, աշտ դեպքերում՝ հենց իրենք են միջոցառումների կարեւորագույն դեպքերը: Սպարապետի ծննդյան օրն, օրինակ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ, հայտարարվել է պատանի երկրապահի երդման օր: Այդ օրը պատանիները երդվում են տեր լինել պետությանը, մեր ազգի ապագային, հանդես են գալիս ցուցադրական ելույթներով, իսկ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի կարգադրությամբ բոլոր եկեղեցիներում անցկացվում են պատանի երկրապահների օրհնության կարգեր:

Պատանի երկրապահները կարեւորագույն գործող անձանցից են Երկրապահի օրվա միջոցառումներին, ցեղասպանության օրվա հարգանքի միջոցառումների ժամանակ, բոլոր պետական, եկեղեցական կարեւորագույն տոների, հանդիսությունների ժամանակ:
Պատանի եւ երիտասարդ երկրապահները ավագ ընկերների կողքին լիարժեք մասնակցություն են ունենում դեպի Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր երկրապահական ուխտագնացություններին, լինում են քաջարի երկրապահների նահատակվելու վայրերում ի պատիվ հերոսների կանգնեցված խաչքարերի մոտ, մասնակցում են Զորավարի նախաձեռնությամբ Հայայստանի, Արցախի բոլոր տարածքներում կանգնեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակների բացման, օծման արարողություններին:

Պատանի, երիտասարդ երկրապահների ուսուցման ծրագրերում, տեսությունը գործնականում ամրապնդելու տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեն ամառային ճամբարային հավաքները: Ճամբարում համատեղվում են հանգիստն ու դասընթացները: Ի դեպ, 2015 թվականից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ եռասերունդ Երկրապահն արդեն ունի ճամբարի սեփական տարածք՝ Գեղարքունիաի մարզի գեղատեսիլ անտառի 11 հեկտար տարածքի վրա: Այստեղ կատարվել են անհրաժեշտ բոլոր աշխատանքները՝ գազաֆիկացում, էլեկտրիֆիկացում, ջրամատակարարում, տնակներ են տեղադրվել, ծառերի քանակն աստիճանաբար ավելացվում է, քաղաքակիրթ ճաշարան է կառուցվել եւ անցկացվել է կոյուղագիծ: Ճամբարում դեռ ահռելի աշխատանք կա կատարելու, սակայն, այն լիարժեքորեն պատրաստ է ամառային ամիսներին սպասարկելու եռասերունդ Երկրապահի բոլոր պահանջները:

Ամռան վերջում պարտադիր պատանի երկրապահների ճամբար է այցելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անձամբ ծանոթանալու կատարված եւ շարունակվող աշխատանքների ընթացքին, գնահատելու պատանիների եւ աղջիկների պատրաստության աստիճանը:
Պատանի երկրապահն արդեն կարեւորագույն օղակ է ոչ միայն երկրապահական եռասերունդ ընտանիքում, այլեւ՝ պետության մեջ առհասարակ: Եվ պատահական չէ, որ մեր պետության 25-ամյակի շքերթին խրոխտ կեցվածքով մասնակցեցին ինչպես Արցախյան պատերազմի մասնակից երկրապահներն, այնպես էլ՝ պատանի երկրապահները:

Կյանքն ու առողջությունը ազգի զոհասեղանին դրած լավագույն հայորդիների օրինակով դաստիարակվող պատանի, երիտասարդ երկրապահները չեն կարող հայրենասեր չլինել, չեն կարող լավ մարդ, լավ հայ չլինել: Դա աքսիոմ է, սակայն, դրանում համոզվելու հնարավորություն էր 2016-ի ապրիլյան պատերազմը: Այս պատերազմին, ԵԿՄ առաջնորդ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի կոչով եւ արյան կանչով մասնակցեցին ոչ միայն 1989-94 թվականների պատերազմի վետերան երկրապահները, այլեւ՝ երիտասարդ երկրապահները:

Վաղվա Հայասատանը հզոր է լինելու, հպարտ քայլելու է աշխարհի առաջադեմ պետությունների կողքին: Բոլոր բնագավառներում հաղթանակներ ենք ունենալու, քանզի վաղվա Հայաստանի եւ Արցախի քաղաքացիները, վաղվա Հայաստանի եւ Արցախի տերերը այսօր երկրապահական, ազգային կրթություն, դաստիարակություն ստացող պատանի երկրապահներն են լինելու:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել է
Ամենադիտված