2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից 

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի ամենահավանական թեկնածուն

Վերլուծական

Խորհրդարանական ընտրությունները նոր-նոր է ավարտվել և դեռ ԱԺ կազմը կարգին չորոշված՝ քաղաքական դաշտ՝ նոր ինտրիգ է մտնում: Այս անգամ էլ օրակարգում քաղաքային իշխանության բաժանումն է:

Մայիսին երևանցիները կընտրեն քաղաքային իշխանություն: Մամուլում այսօր հրապարակում եղավ այն մասին, որ ԱԺ պատգամավոր ընտրված և ՀՀԿ-ի համար 42 հազար ձայն ապահոված Սամվել Ալեքսանյանը ցանկանում է իր «մարդուն» նշանակել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:

Մամուլն արձանագրել է, որ մինչ օրս Սամվել Ալեքսանյանի ենթակայության տակ է եղել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանը: Ալեքսանյանը, սակայն, միայն Մալաթիայով բավարարվել չի ցանկանում, և դա բնական է: Շենգավիթ վարչական շրջանում նույնպես Ալեքսանյանը տարավ հզոր հաղթանակ և պետք է շարունակի ազդեցություն ունենալ նաև այդ վարչական շրջանի նկատմամբ:

Երևանի ավագանու ընտրությունները «հորով-մորով» անելուց հետո, կամ ավելի ճիշտ՝ ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելուց հետո Շենգավիթ վարչական շրջանը կունենա նոր ղեկավար:

Անձամբ Ալեքսանյանը 3 թեկնածուների մեջ պետք է ընտրություն կատարի: «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ այդ երեք թեկնածուներն են Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը՝ հայտնի «կադիլակ Սերոժ» մականունով, «Բելաջոյի Գրիշի» զարմիկը և, ամենայն հավանականությամբ, ֆավորիտը՝ ՀՀ ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի խորհրդական Գևորգ Ստեփանյանը:

Հիշենք, որ Սերգեյ Հովհաննիսյանը, կամ նույն ինքը՝ «Կադիլակ Սերոժը» արդեն հասցրել է մեկ անգամ պաշտոնավարել: Իսկ թե ինչով է աչքի ընկել վերջինս պաշտոնավարման շրջանում, անհայտ է մեկ պարզ պատճառով. լինելով վարչական շրջանի ղեկավար, նա ոչինչ էլ չի արել Շենգավիթի կամ շենգավիթցիների համար: Ի դեպ, նկատենք՝ Սերգեյ Հովհաննիսյանը լարված հարաբերություններ է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, և նրա՝ 2011 թվականին տեղի ունեցած պաշտոնանկությունը հենց Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալու հետևանքն էր:

Անցնենք մյուս թեկնածուին: Մամուլը գրել է, որ Սամվել Ալեքսանյանի համար ֆավորիտ է համարվում նաև գործարար Գրիգորի Մարգարյանի՝ «Բելաջոյի Գրիշի» զարմիկը: Անհայտ մեկը, որի անունն անգամ չի հրապարակվում: Ո՛չ լսել ենք, ո՛չ տեսել ենք, ո՛չ էլ գիտենք՝ ինչ ունակություններ ունի:

3-րդ՝ ամենահավանական թեկնածուն ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի խորհրդական Գևորգ Ստեփանյանն է: Գևորգ Ստեփանյանը համարվում է ոսկե միջինը, քանի որ և՛ խելացի է, և՛ երիտասարդ, ինչպես նաև ընդունելի կերպար է հասարակության մեջ:

Գևորգ Ստեփանյանը, երկար տարիներ լինելով ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի խորհրդականը, նրանից ընդօրինակել է սարոյանական կոլորիտն ու անմիջականությունը, մարդկանց հետ շփումներում պահպանում է ժողովրդական մոտեցումներ. հավասարը՝ հավասարին:

Հենց իր անմիջականության և ժողովրդի կողմից սիրված լինելու արդյունքում էլ կարողացել է բավականին ձայներ ապահովել Սամվել Ալեքսանյանի համար: Չնայած դեռ մեկ ամիս  ժամանակ կա, մինչ կձևավորվի Երևանի ավագանու կազմն ու նոր քաղաքային իշխանությունը, բայց արդեն իսկ մի քանի պաշտոնների հարցում հստակություն է մտցվում:

 

Արսեն Սանամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ
Ամենադիտված