2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամ Իրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել է ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից 

Կարեն Կարապետյանի չաշխատող «սիգնալներն» ու տխուր մենությունը

Վերլուծական

Հասարակությունը օր օրի սկսել է գիտակցել, որ Կարեն Կարապետյանն էլ ոչինչ անել չկարողացավ: Հայաստանը Սինգապուր դարձնող Կարեն Կարապետյանի խոսքերը ոչ միայն գործեր չեն դառնում, այլ՝ հակառակը. ավելի է վատանում իրավիճակը:

Բոլորս հիշում ենք, որ Ռուսաստանից եկող «տեխնոկրատ» վարչապետի հետ հույս էին կապում բոլորը: Սեպտեմբերին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ բոլոր գործարարները լինելու են հավասար: «Բոլորի համար լինելու է խաղի նույն կանոնը»,-մոտավորապես այս տողերն էր ասում վարչապետը՝ «սիգնալ» տալով:

Տնտեսության «սիգնալները տալու» մեկնարկը համարենք այն, որ նշանակումից մեկ ամիս անց՝ բենզինը զգալի էժանացավ: Այդ օրերին բենզինի գնի էժանացման մասին խոսում էին վարորդները, փաստելով սակայն, որ չնայած էժանացմանը, բենզալցակայաններում խաբում են հաճախորդներին: Ինչևէ, կարճ ժամանակ անց՝ բենզինի գինը կրկին հասավ նախկին 400 դրամին:

Ո՞ւմ է պատկանում բենզինի մոնոպոլիան՝ Հայաստանում: Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանին՝ «Ֆլեշի Բարսեղին»: Փաստենք և անցնեք առաջ:

«Բոլորը կարող են ներկրել իրենց ուզած ապրանքը»:

Կարեն Կարապետյանի հաջորդ սիգնալը ոգևորեց հասարակությանը: Մի քանի ամիս շարունակ խոսվում էր, որ մի երիտասարդ մի քանի «ֆուռ» բանան է ներկրում Հայաստան: Ի՞նչ եղավ հետո: Մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ բանանի մենաշնորհ ունեցող, օֆշորային հայտնի սկանդալում հայտնված, գեներալ Միհրան Պողոսյանն անձամբ է գնել այդ մի քանի «ֆուռ» բանանն ու «բարեկամաբար» հորդորել մյուս անգամ «նման ղալաթ չանել»: 

Հիմա՝ էլ ո՞վ է բանան ներկրում: Ոչ ոք: Իսկ ո՞վ է Միհրան Պողոսյանը: Սերժ Սարգսյանի կադրն է, կամ, այսպես ասած՝ «լյուբիմչիկն է»: Ի դեպ, մի քանի օր է, ինչ խանութներում թանկանում է նաև բանանը:

Փաստենք նաև այն, որ վարչապետի խաղի այս կանոնն էլ չաշխատեց: Ոչ ոք չի կարող Հայաստան ներկրել առաջին անհրաժեշտության ապրանք, եթե այն ներկրում են օլիգարխներն ու գեներալները:

Վարչապետի այս «ազատականացումն» էլ փուչիկ դուրս եկավ, որը պայթելու համար մի քանի ամիս պահանջվեց:

Ամեն հինգշաբթի վարչապետը կզայրանա ու «գազ կտա», կհորդորի իր կառավարությանը՝ «դուխով հուփ տալ», բայց այդ ընթացքում Սամվել Ալեքսանյանը կթանկացնի շաքարավազը, Բարսեղ Բեգլարյանը՝ բենզինը, Միհրան Պողոսյանը՝ բանանը:

Իսկ ինչի՞ հետևանք է այս ամենը: Կարծես թե պայման է խախտվել: Սերժ Սարգսյանի ենթակայության տակ գտնվող օլիգարխիան անում է այն, ինչ ուզում է, այդ կերպ՝ սուտ հանելով Կարեն Կարապետյանին:

Այս կերպ, Սերժ Սարգյանը Կարեն Կարապետյանին թողնում է միայնակ, «թե տղա ես, սիգնալ տուր»: Բայց միայնակ մնացած Կարապետյանի սիգնալները չեն աշխատում: Տնտեսության քայքայված լինելն ու աղքատությունը շարունակում են մնալ օրակարգի հիմնական խնդիր: Որքան կդիմանա Կարապետյանը միայնության մեջ, ցույց կտա ժամանակը:

Արսեն Սանամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2010-ից ցածր մեքենաներ ունեցողները չեն կարող Երևան մուտք գործել․ ավագանու անդամԻրանը հայտնում է Հորմուզի մոտ ականի պայթյունի մասին․ նավթն էժանացել էՀուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ
Ամենադիտված