«Ռեալ»-ից կրած պարտությունից հետո «Բավարիա»-ի ֆուտբոլիստները ներխուժել են մրցավարական սենյակ
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռեալ»-ից կրած պարտությունից հետո Մյունխենի «Բավարիա»-ի երեք ֆուտբոլիստներ ներխուժել են մրցավարական սենյակ:
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, Տիագո Ալկանտարան, Արտուրո Վիդալը և Ռոբերտ Լևանդովսկին անձամբ են ցանկացել իրենց դժգոոհությունը հայտնել խաղի գլխավոր մրցավար Վիկտոր Կաշայիին:
Միջադեպին միջամտել են ոստիկանները և դուրս հրավիրել ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ խաղի 84-րդ րոպեին Վիդալը երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց դաշտից, իսկ Ռոնալդուն իր երրորդ գոլը խփեց խաղից դուրս վիճակից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը