ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում 

Ի՞նչը կարող է Հայաստանում ամուսնալուծության պատճառ դառնալ. պատմում է հոգեբանը

Հասարակություն

Ընտանեկան հոգեբան Արկադի Մեհրաբյանը Հայաստանում գրանցվող ամուսնալուծությունների համար մի շարք պատճառներ է առանձնացնում՝ արձանագրելով նաև, որ վերջին շրջանում ամուսնական զույգերը խնդիրների պարագայում հաճախ են դիմում հոգեբանների օգնությանը. «Ամուսնալուծությունների պատճառները շատ տարբեր են՝ սկսած աննշան դեպքերից մինչև ամենալուրջ խնդիրները: Օրինակ՝ սոցիալական խնդիրների պատճառներով ամուսնալուծությունների թիվը զգալի թիվ է կազմում: Այսինքն՝ երբ ամուսինները չեն կարողանում կիսել ինչ-ինչ նյութական դժվարություններ, դրա վերջնարդյունքը լինում է ամուսնալուծությունը: Ամուսնալուծությունների պատճառներից ինձ համար ամենացավալին տղամարդու և կնոջ անհապատասխանությունն է, երբ կանայք շատ ավելի ուժեղ են լինում,  քան տղամարդիկ: Նման ամուսնական զույգերի մեծ մասը որոշ ժամանակ համատեղ կյանքից հետո, միևնույնն է, ամուսնալուծվում է»:  

Արկադի Մեհրաբյանը, որպես ամուսնալուծությունների ցավոտ հետևանք՝ առանձնացնում է այն, երբ ծնողները փորձում են երեխաներին որպես զենք օգտագործել՝ շատ հաճախ նաև միմյանցից վրեժ լուծելու նպատակով. «Երեխաների առկայության դեպքում ամուսնալուծված զույգերը երեխաներին օգտագործում են որպես գործիք, իսկ երբ դեռ երեխա չի ծնվել ընտանիքում, շատ հաճախ այդ հանգամանքը կարող է բաժանման պատճառ դառնալ»,-նշեց հոգեբանը՝ հավելելով, որ շատ դեպքերում, մեկ տարվա շեմը դեռ չհաղթահարած՝ զույգերն ամուսնալուծվում են:

ԼՈւՐԵՐ.com-ը հոգեբանին խնդրեց բերել իր պրակտիկայից ամենատարօրինակ և զավեշտալի դեպքերից օրինակներ:

«Ինձ պատահած զավեշտալի դեպքերից մեկն այն էր, երբ մոտ 29 տարեկան ամուսինը դիմել էր հոգեբանական կենտրոն՝ աջակցություն ստանալու համար: Վերջինս դժգոհում էր, որ ինքը ժամանակ չի տրամադրում կնոջը՝ ինչը կնոջ մոտ դժգոհություն էր առաջացնում, այսինքն՝ տղամարդն ընդունում էր իր բացթողումն ու այդ մասին բարձրաձայնում հոգեբանին: Բնականաբար, աշխատանքներ տարվեցին, որ զույգը չամուսնալուծվի: Շատ են նաև դեպքերը, երբ տղամարդիկ ինքնուրույն չեն, ակնհայտ կախվածություն ունեն իրենց ծնողներից և չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչն էլ դուր չի գալիս նրանց կանանց: Այս պարագայում ընտանիքների մեծ մասն ամուսնալուծվում է: Հետաքրքիր է, որ նաև տղամարդիկ են ամուսնալուծություն պահանջում՝ պատճառ բերելով խոհանոցում եփել-թափել չիմացող կնոջ թերությունները»:

Աղավնի Սուքիասյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից
Ամենադիտված