ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի Ստրասբուրգ Կիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանի Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 25 ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում 

«Փաստ». Նոր ավիաընկերությունների մուտքը թեև ուրախալի է, սակայն չի բացառվում, որ նրանք էլ կանգնեն փաստի առաջ

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. 

««Ավիացիաների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, ՍՍՀՄ վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանի կարծիքով՝ բավականին ուրախալի է, որ ոչ միայն նոր ավիաընկերություններ են մուտք գործում հայկական շուկա, այլև նոր ավիաչվերթներ են բացվում: Նրան մտահոգող հարցն այն է, որ եթե կարելի է Գյումրու օդանավակայանում հարմարավետ պայմաններ ստեղծել թռիչքների և ավիաընկերությունների աշխատանքի համար, ապա ինչու նույնը հնարավոր չի կատարել Երևանում:

«Չէ՞ որ Երևանից ավելի հեշտ կլիներ զարգանալն ու տարածվելը ողջ աշխարհով, սակայն ավիացիայի ամենամեծ խնդիրը դա չէ: Ամենամեծ խնդիրը, որը թույլ չի տալիս, որ ավիացիայի ոլորտը զարգանա այն է, որ մենք դեռ Օդային օրենսգիրք չունենք: Այսինքն՝ ոլորտին վերաբերող իրավական դաշտը լավ մշակված չէ, ինչը կարող է լուրջ ազդել հայկական շուկա մուտք գործած բոլոր ավիաընկերությունների նորմալ աշխատանքի վրա»,– ասաց Դ. Ադբաշյանը:
Ոլորտի բացերը վերացնելու համար հայ մասնագետները 14 տարի առաջ Օդային օրենսգիրք են մշակել և ներկայացրել իշխանություններին, սակայն պարզվում է, որ մինչ օրս ոչ միայն օրենսգիրքը չի ընդունվել, այլև ոլորտի բացերն են գնալով խորացել:

«Մեզ ասում են, իբր թե ուսումնասիրում են մեր ներկայացրած օրենսգիրքը: Բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում: Եվ ստացվում է, որ թե՛ նախկին և թե՛ ներկայի ավիաընկերությունները, բոլորն էլ ռիսկային պայմաններում են աշխատում: Եվ կարող է ժամանակի ընթացքում նրանց առջև այնպիսի պայմաններ դրվեն, որոնք ոչ մի օրենքով չեն կանոնակարգվում և ընկերությունները կանգնեն փաստի առաջ»,– ասաց Դ. Ադբաշյանը:

Մասնագետի խոսքով՝ մեծ խնդիր է նաև, որ Հայաստանի ավիացիայի վարչությունը ինքնաթիռի սև արկղերի պարունակությունն ուսումնասիրելու և վերծանելու հնարավորություն նույնպես չունի: Եվ ոչ ընկերությունները, ոչ էլ ավիացիայի վարչությունը չի իմանում, թե ինչպես են օդաչուական կազմերն ու տեխնիկական սպասարկման անձնակազմերն աշխատում:
«Ոչ ոք չգիտի, թե այդ աշխատանքները բավարա՞ր են, թե՝ ոչ կամ ինչպես են իրականացվում թռիչքների սպասարկման աշխատանքները: Վարչությունը նույնիսկ չի կարող հաշվարկել և վերլուծել թռիչքների արդյունավետությունը, որոնք սև արկղերում հավաքվող տեղեկությունների ուսումնասիրության միջոցով է կատարվում: Մենք անպայման պետք է նման հնարավորություններ ունենանք, որը թույլ կտա բոլոր թռիչքների յուրաքանչյուր ժամը մեզ մոտ ուսումնասիրել և վերահսկողության տակ պահել»,– ասաց Դ. Ադբաշյանը:

Մեկ ուշագրավ բացահայտում ևս: Պարզվում է, որ չնայած Հայկական քաղավիացիայի գլխավոր վարչությունը պայմանագիր է ստորագրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հետ և պարտավորվել միջազգային օդային օրենսգրքի պահանջներին համապատասխան գործունեություն ծավալել: Այսինքն, պարտավորվել են զբաղվել ավիացիայի զարգացմամբ, արդյունավետության բարձրացմամբ և անվտանգության հարցերով, որի համար իրենք պատասխանատվություն են կրում, բայց այդ պայմանագիրը նույնպես պայման չի եղել, որ հայոց կառավարությունն օր առաջ ընդունի Օդային օրենսգիրքը: Դրա բացակայության պայմաններում ակնհայտ թերացումների, անգամ ավիավթարների դեպքում, հնարավոր չէ որևէ մեկին պատասխանատվության ենթարկել: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանը թեև Քաղավիացիայի վարչություն ունի, բայց այն ընդամենը ձևական կամ բուտաֆորիկ էֆեկտի համար է և իրականում որևէ լուրջ գործառույթ իրականացնել չի կարող:
Բացի այդ, Դ. Ադբաշյանի խոսքով, ողջ աշխարհում հասարակական կազմակերպությունները կարող են վերահսկել ավիաընկերությունների աշխատանքը, սակայն Հայաստանում այս հարցը կրկին բաց է:

«Մեզ մոտ կա նաև այն խնդիրը և որևէ հասարակական կազմակերպություն չի կարող ոլորտում մանրամասն ուսումնասիրություն կատարել և պարզել, թե ինչու են, օրինակ, օդի վարձը 10 հազար դրամ սահմանել և ոչ թե՝ 5 կամ 4 հազար, կամ ուր են գնում այդ օդի փողից հավաքված հսկայական գումարները և այլն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները երկար տարիներ է հնարավոր չէ գտնել»,– ասաց Դ. Ադբաշյանը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հուանգը Nvidia-ի ղեկավարի պաշտոնին վերադառնալուց հետո ներողություն է խնդրել աշխատակիցներից ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով Վլադիմիր Վարդանյանը կմեկնի ՍտրասբուրգԿիևի և Օդեսայի մարզերում երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ 17-ամյա պատանիՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 25ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից
Ամենադիտված