Մխիթարյանը լավ է խաղում Եվրոպայի լիգայում. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի շրջանակներում «Անդերլեխտ»-ի հետ կայանալիք խաղից առաջ խոսել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ֆուտբոլիստի խաղը գնահատելիս մարզիչը նշել է, որ նա լավ է խաղում միայն Եվրոպայի լիգայում:
«Լավ է խաղում Եվրոպայի լիգայում, միայն Եվրոպայի լիգայում»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Daily Star-ը:
«Անդերլեխտի» դեմ առաջին խաղում (1:1) իր թիմի գոլը հեղինակել է հենց Մխիթարյանը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի է ունենալու այսօր, մեկնարկը՝ 23:05-ին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը