Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց Եվրոպայի առաջնությունում
Սպորտ
Ապրիլի 19-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ութերորդ տուրը (144 մասնակից, 11 տուր): Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գևորգյանը:
Ութերորդ տուրում Գևորգյանն ու Գալոյանը հաղթանակ տարան, Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց:
Դանիելյան' 5.5 միավոր (10-րդ տեղ), Գեւորգյան, Մկրտչյան, Գալոյան' 4-ական միավոր (53-րդ, 60-րդ, 62-րդ տեղեր):
Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը