«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրել Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին 

Անտարբերության ու անտերության մատնված Չարենցի փողոցը (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

Երևանի կենտրոնում՝ Չարենցի փողոցում ավելի քան 10 տարի առաջ սկսված շինարարությունը, թվում է՝ երբեք ավարտին չի հասնի: Չարենցի 34 և 36 հասցեներում տարիներ առաջ բնակիչների տները գնեցին, քանդեցին, որպեսզի փոխարենը բարձրահարկ բնակելի շենք կառուցեն: Շենքի հիմքը գցվեց, մեծ փոս փորվեց, որն առ այսօր մնացել է այդպես անավարտ:

ԼՈւՐԵՐ.com-ի խմբագրություն ահազանգած տվյալ բակի բնակիչները բողոքեցին, որ այդ տարածքը վտանգավոր է, հնարավոր չէ այդտեղով քայլել, երեխաներին բակ չեն թողնում, քանի որ փոսն ընկնելու վտանգ կա: Որոշ ժամանակ առաջ բակի բնակիչները բողոքել են, ինչի արդյունքում տարածքում արգելապատնեշներ են տեղադրվել, որոնք սակայն, արդեն մաշվել-վերացել են: Այցելեցինք տվյալ տարածք, հասկանալու՝ խնդիրը որն է:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց բակի բնակիչներից մեկը, ում տունն անմիջապես այդ մեծ փոսի հարևանությամբ է, տարածքը վտանգավոր է, հողը գնալով մաշվում է, սակայն քաղաքապետարանից ոչ ոք չի արձագանքում, ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Նկատեցինք, որ վերջինս փոքրիկ արգելապատնեշներ է տեղադրել իր տան մոտ, որպեսզի իր երեխան կարողանա բակ դուրս գալ:

Բնակիչները բողոքեցին, որ իրենք անտեսված են, քաղաքի կենտրոնը համարվող Չարենցի փողոցն անտերության է մատնված: Բազմահարկ շենքի կառուցման համար փորված այդ մեծ փոսը գնալով վերածվում է աղբանոցի, և ինչպես նշեցին բնակիչները, անավարտ շինարարության տարածքում ամեն օր նկատվում են թափառակշրջիկներ։ Ի դեպ՝ կառուցապատողը շինարարությունը պատրաստվում էր իրականացնել շինարարական նորմերի կոպիտ խախտմամբ՝ բնակելի տներին շատ մոտ, ինչի հետևանքով հարակից տների պատերի վրա բազմաթիվ ճաքեր են հայտնվել:

Բացի այդ, շենքը նախնական պլանով պետք է լիներ 7 հարկանի, սակայն հետո տեղադրված մակետում նշված է եղել 13 հարկ: Նախատեսվող շենքի կառուցմամբ խախտվում էր հարևանությամբ գտնվող տների բնական ինսոլյացիայի նորմերը (արևի ճառագայթների ներթափանցում), ինչը հարուցել էր հարակից տների բնակիչները բարկությունը։

Շինարարությանն անմիջապես կից տան՝ Չարենցի 32 հասցեի բնակիչը տեղեկացրեց, որ շինարարության սկզբում կառուցապատող ընկերության խնդրանքով բակի բնակիչների էլեկտրաէներգիայի հաշվիչները տեղակայվել են իրենց տան պատին, և էլեկտրական հոսանքի բոլոր լարերն առ այսօր անցնում են իրենց տանիքով, ինչը խիստ վտանգավոր է և վթարի դեպքում արտակարգ իրավիճակի պատճառ կարող է դառնալ։

Տեղեկացնենք նաև, որ 12 տարի առաջ Չարենցի 34-36 հասցեներում սկսված և կիսատ թողնված շինարարության շինթույլտվության ժամկետն արդեն 7 տարուց ավելի է՝ ավարտվել է, ինչն ավելի աղոտ է դարձնում կենտրոնական այս փողոցում անավարտ շինարարության ճակատագիրը։

Ընդ որում, այն նաև հարակից շենքի հիմքի թուլացման պատճառ կարող է դառնալ, եթե արդեն չի դարձել՝ դրանից բխող անցանկալի հետևանքներով:

Վերջում բակի բնակիչները հատուկ շեշտեցին, որ առաջիկա քաղաքապետի ու ավագանու ընտրությունների հետ առանձնապես հույս չեն կապում:

Քրիստինա Աղալարյան

Տեսանյութը և լուսանկարները՝ ԼՈւՐԵՐ.com-ի


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ
Ամենադիտված