Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործեն Շաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներին «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասին Տարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին Շաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողով Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. Վարդեւանյան Զինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորները 

Դամասկոսում լույս է տեսել Հայոց ցեղասպանության նվիրված գիրք

Գիտություն և Մշակույթ

Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսում լույս է տեսել արաբագետ-պատմաբաններ, Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի և ՀՀ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Լևոն Սարգսյանի համահեղինակած «Սիրիացի արաբ ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց ցեղասպանության մասին» ժողովածուն: Այս մասին տեղեկացրին Սիրիայում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով. «Այն Դամասկոսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայերեն լեզվով հրատարակված առաջին գիրքն է: Աշխատությունը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ ամբողջական կերպով ամփոփում է սիրիացի փաստաբան, հասարակական-քաղաքական գործիչ, Արաբական հեղափոխության մասնակից Ֆայեզ ալ-Ղուսեյնի ամբողջական հուշերը Հայոց ցեղասպանության մասին: Ներկայացվող ժողովածուն առաջին անգամ արևելահեյերենով գիտական շրջանառության մեջ է դնում Ցեղասպանության ականատեսի վկայություններն ամբողջությամբ՝ թարգմանված արաբերեն բնագրից: Մինչ օրս հրատարակված հայերեն թարգմանություններն ամբողջական չէին և կատարվել էին, ոչ թե բնագրից՝ այլ ֆրանսերենից:

Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի կողմից գիտական նոր մեկնաբանությամբ հրատարակված թարգմանությանը կցվել են արաբերեն բնագրերը։

Ֆայեզ բին Զա՝ալ ալ-Ղուսեյնը (1833-1968թթ.) մինչև Առաջին համաշխարհային պատերազմը եղել է Խարբերդի նահանգի Քյախթայի գավառապետը, այնուհետև աշխատել է Դամասկոսում որպես փաստաբան, ինչպես նաև եղել է Դամասկոսի խորհրդարանի պատգամավոր: 1915թ.-ի հուլիսին հակաօսմանյան արաբական գաղտնի կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով նա ձերբակալվում է և աքսորվում Դիարբեքիր: Սակայն, վախենալով թուրքական իշխանությունների հաշվեհարդարից, Ֆ. ալ-Ղուսեյնը վեց ամիս անց հարկադրված է լինում դիմել փախուստի: Որոշ ժամանակ ապաստանելով Հնդկաստանում, վերադառնում է Հիջազ և միանում Օսմանյան կայսրության դեմ Արաբական հեղափոխությանը:

Դեպի Դիարբեքիր աքսորի ճանապարհին Ֆ. ալ-Ղուսեյնը ականատես է լինում հայերի հանդեպ Օսմանյան իշխանությունների իրագործած սարսափելի դաժանություններին, իսկ Դիարբեքիրում նա ծանոթանում է հայերի կոտորածի սահմռկեցուցիչ բազմաթիվ մանրամասներին: Այս ամենը ցնցող տպավորություն է թողնում Ֆ. ալ-Ղուսեյնի վրա և նա որոշում է գրի առնել իր հուշերը:

Բոմբեյում 2016թ.-ի սեպտեմբերին նա ավարտում է «Ջարդերը Հայաստանում» գրքի շարադրանքը, որտեղ նկարագրվում են հայերի բնաջնջման այն դրվագները, որոնց հեղինակն անձամբ ականատես է եղել, ինչպես նաև Դիարբեքիրում շուրջ վեց ամսվա ընթացքում իր կողմից հավաքագրած վկայությունները Ցեղասպանության մասին: Իր հուշերում արաբ ականատեսն անդրադառնում է պատմական կոնկրետ ժամանակաշրջանի՝ 1915թ.-ի օգոստոսից 1916թ.-ի փետրվար տեղի ունեցած դեպքերին, ինչով և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայոց Ցեղասպանության ականատեսների շարքում: Ֆ. ալ-Ղուսեյնը նաև անդրադառնում է Հայոց պատմության առանձին դրվագներին, հայկական կուսակցությունների գործունեությանը, հայ ազգաբնակչության վիճակագրությանը և այլն: Նրա նկարագրությունները հույժ կարևոր և հավաստի տեղեկություններ են հաղորդում Օսմանյան կայսրության ներքին իրավիճակի և ազգային բիրտ քաղաքականության մասին: Գիրքն իսկույն մեծ հետաքրքրություն է առաջացնում պատմաբանների, հայագետների և ցեղասպանագետների շրջանում: Այն թարգմանվում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, արևմտահայերեն և այլ լեզուներով:

Ֆ. ալ-Ղուսեյնը հեղինակ է մի շարք աշխատությունների, որտեղ մերկացնում է թուրքական իշխանությունների և, մասնավորապես, երիտթուրքական վարչակարգի դաժանությունները հպատակ ժողովուրդների, այդ թվում՝ արաբների և հայերի հանդեպ: 1939թ.-ին Դամասկոսում լույս է տեսնում Ֆ. ալ-Ղուսեյնի «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» գիրքը, որտեղ զետեղված են հայկական բնակչության հանդեպ թուրքերի գործած բռնությունների բազմաթիվ նկարագրություններ: Իր այս գրքում Ֆ.ալ-Ղուսեյնն առաջին անգամ հայերի կոտորածի վերաբերյալ գործածել է «ցեղասպանության» բառի ա րաբերեն համարժեք «իբադա» եզրույթը: Հարկ է նշել, որ «Իմ հուշերը արաբական հեղափոխության մասին» աշխատության մեջ տեղ գտած Հայոց Ցեղասպանության վկայություններն ընդհանրապես դուրս են մնացել հայագետ-ցեղասպանագետների տեսադաշտից: Այս վկայություններն առաջին անգամ Ա.Փոլադյանի և Լ.Սարգսյանի ժողովածուի մեջ ներկայացված են հայերեն և արաբերեն տարբերակներով:

Ֆայեզ ալ-Ղուսեյնի աշխատությունները լուրջ հարված են հասցնում թուրքական իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ որդեգրած ժխտողական քաղաքականությանը, այն հանդիսանում են Հայոց ցեղասպանության ուսումնասիրության արաբալեզու կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկը, որն ընդգրկում է մանրամասն և արժանահավատ տեղեկություններ հայերի դեմ երիտթուրքերի գործած հանցագործությունների մասին, իսկ Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի ջանքերով դրանք հասանելի են դառնում ընթերքողների լայն լսարանին:

«Սիրիացի Արաբ Ականատես Ֆայեզ Ալ-Ղուսեյնի հուշերը Հայոց Ցեղասպանության մասին» ժողովածուն հրատարակել է Դամասկոսուի «Դար ալ-Շարկ» հրատարակչությունը: Գրքին կցված է հրատարակչության սեփականատեր, անվանի մտավորական, Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի պատգամավոր, Հայաստանի Հանրապետության նախագահի «Երախտագիտության» մեդալակիր դոկտոր Նաբիլ Տո՝մեի առաջաբանը, որը բարձր գնահատելով Ա. Փոլադյանի և Լ. Սարգսյանի կատարած աշխատանքը, այն համարում է մեծ ներդրում Հայոց ցեղասպանության պատմության զանազան հարցերի ուսումնասիրության ասպարեզում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ ՓաշինյանԻրանը հայտարարել է, որ կշարունակի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ միջնորդների միջոցովՈվքեր են ներկայացնելու Հայաստանը Ծանրամարտի աշխարհի առաջնությունումՓարիզում այրվել է ամենահին սննդամթերքի շուկան Գեղամ Մանուկյան․ Բյուջեի քննարկումը չպետք է վերածվի պաշտպանության և ներքին գործերի հարցերի քննարկմանՇաքիում ադրբեջանցու հայտնվելու դեպքով ուժային կառույցներից գրավոր պարզաբանումներ են պահանջումՆոր Արեշում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրերՖրանսիայում բախումներ են տեղի ունեցել դպրոցականների և ոստիկանության միջև«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցերԲաղդասարյանը՝ արցախցիների բնակապահովման համաձայնագրին դեմ քվեարկած ուժերի մասինՏեղահանված շուրջ 45 հազար արցախցի կստանա կանխիկ աջակցությունBloomberg. Զելենսկին Թրամփի հետ հակամարտության եզրին էՀայաստանը հյուրընկալում է ՄԱԿ-ի միջոցառումը․ Աբիսողոմոնյանը՝ COP17-ի քննադատությանըԹանկ բենզին, Իրանի սպառնալիքների ցանկում Հայաստանը, Ադրբեջանի վեճը՝ քրիստոնեական ժառանգության շուրջՎարդևանյան․ Տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն և կլուծվենԿառավարության ներկայացուցիչը պետք է հստակ հաշվետու լինի ծախսերի մասով․ ԱբրահամյանCOP17-ի համար 2 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել մեկ ընկերության հետ՝ առանց մրցույթիCOP17-ի տրանսպորտային պայմանագրերում 220 մլն դրամի խնայողության հնարավորություն կաՀայաստանը 2.16 մլն դոլար պետք է փոխանցի COP17-ի քարտուղարությանը․ ԱբրահամյանԲաղային ասել է, որ Իրանը դժգոհ է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակիցԱրզումանյան 10 հասցեում օտարման գործընթացն ավարտվել է․ շինարարությունը՝ հնարավորինս շուտովԱվտոբուսների առանձնացված գծերի հարցը՝ քննարկման կենտրոնում Դեպի Երևան 8 չվերթ է հետաձգվել. Թրամփի հրադադարն անակնկալ էր Զելենսկու համարAxios. Թրամփը զայրացած է Զելենսկիի վրա և ակնկալում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածների դադարեցումԱԺ-ն վավերացրեց արցախցիների բնակարանային ծրագրի 240 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրըԵթե կասկածներ կան, դիմեք դատախազություն․ Թունյանը՝ COP17-ի ծախսերի մասինCOP17-ի ծախսերի շուրջ վեճը՝ ԱԺ-ում․ իշխանությունը պատրաստ է ստուգել ընդդիմության ներկայացրած թվերըԱրցախահայերի բնակարանային ծրագիրը չի աշխատում․ կառավարությունը չի պարզում՝ ինչու
Ամենադիտված