Էլինա Դանիելյանը կանանց անհատական առաջնությունում բարձրացավ 5-րդ հորիզոնական
Սպորտ
Ապրիլի 21-ին Ռիգայում կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության տասներորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):
Էլինա Դանիելյանը սեւերով ոչ-ոքի խաղաց գերմանուհի Էլիզաբեթ Պետցի հետ և մրցաշարային աղյուսակում 7 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի կայքը:
Լիլիթ Մկրտչյանը բաժանեց միավորը, իսկ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գեւորգյանը պարտություն կրեցին: Մկրտչյան' 6 միավոր (43-րդ տեղ), Գալոյան' 5 միավոր (84-րդ), Գեւորգյան' 4.5 միավոր (91-րդ տեղ):
Ապրիլի 22-ին կանցկացվի եզրափակիչ տուրը: Առաջնության արդյունքներով՝ 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը