Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են 3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեց Կենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբան Քոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցը COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը Շուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում Երևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ) 

«Փաստ». Ադրբեջանում նախագահին քննադատելու համար բանտ են նստեցնում

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե իշխանությունն ու ժողովուրդը խաղաղ, հանգիստ գոյակցում են, նշանակում է այդ երկրում ամեն ինչ լավ է: Այդ դեպքում ժողովրդավարության հիմնաքարեր համարվող բոլոր ինստիտուտներն էլ նորմալ գործում են: Իսկ եթե իշխանություն–ժողովուրդ բալանսում ինչ–որ բան խախտվում է, խախտվում է նաև այդ ինստիտուտների աշխատանքը:
Այն, որ մեր հարևան երկրում այդ ինստիտուտների գոյությունն իսկ հարցականի տակ է, վաղուց հայտնի փաստ է: Արդեն որերորդ տարին է' Freedom House–ի զեկույցներում Ադրբեջանը նշվում է որպես անազատ երկիր: Իսկ անազատ երկրի մամուլն ազատ լինել չի կարող: Արդեն քանի տարի է' միջազգային իրավապաշտպան ու լրատվական կազմակերպությունները ահազանգում են այդ երկրի մամուլի աղետալի վիճակի մասին: Բայց դա Ադրբեջանի իշխանություններին ամենևին էլ չի անհանգստացնում: Ավելին, վերջին տարիներին նրանք պարզապես չեն էլ արձագանքում կամ նույնիսկ հրապարակում այդ մասին լուրերը:

Երբ անցած տարի Միլի Մեջլիսն ընդունեց օրենք, որով քրեական պատիժ, նաև տուգանք էր սահմանվում համացանցում երկրի նախագահին վիրավորելու կամ նսեմացնելու համար, բազմաթիվ փորձագետներ ահազանգեցին, որ այդ եղանակով երկրի իշխանությունները փորձում են վերահսկել համացանցը, որտեղ ամենամեծ քննադատական ալիք էր ծավալվում գործող իշխանության, նրա վարած քաղաքականության նկատմամբ: Այդ վերահսկողության միջոցով Ադրբեջանը փորձեց սանձել թափ հավաքող դժգոհության ալիքը: Ընդդիմադիր համարվող «Թուրան» գործակալության խմբագիր Մեհման Ալիևն այն ժամանակ իշխանությունների որոշումը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Իշխանությունները հասկացել են, որ համացանցի օգնությամբ մարդիկ ընտրության լայն հնարավորություն ունեն և կարող են ինքնուրույն որոշել' ինչ դիտել, ինչ կարդալ, որտեղից տեղեկություն ստանալ: Մյուս կողմից, բազմաթիվ են աղբյուրները, որոնք պատրաստ են հասարակությանը տալ այն տեղեկատվությունը, որի պահանջարկն այսօր կա»:

Անցած տարվա նոյեմբերին ընդունված օրենքով'սոցիալական ցանցերում նախագահի հասցեին վիրավորական կամ նսեմացնող արտահայտությունների հեղինակներին սպառնում էր մինչև 1000 դոլար տուգանք, ուղղիչ աշխատանքային գաղութ կամ մինչև երեք տարի ազատազրկում: Ընդ որում, առավել խիստ պատիժ էր սահմանվում այն օգտատերերի համար, ովքեր հանդես էին գալիս կեղծանուններով:
Ադրբեջանական վարչակազմի քննադատների կարծիքով' Ալիևն ակնկալում էր ամբողջապես լռեցնել իր հասցեին հնչող նույնիսկ ամենազգուշավոր քննադատությունը:
Եկող տարվա հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են: Իսկ քանի որ ընտրություններից առաջ ընդդիմությունը կարող է աշխուժանալ (թեպետ, վերջին շրջանում չափազանց վատ վիճակում է' կրկին իշխանությունների կողմից քաղաքական դաշտը վերահսկելուն ուղղված քայլերի «շնորհիվ»), այնուամենայնիվ, իշխանությունները փորձում են վնասազերծել ցանկացած գործոն, որը կարող է իրենց համար վտանգ պարունակել:

Ադրբեջանում առկա ներքին դժգոհությունները, որոնք պայմանավորված են թե՛ սոցիալ–տնտեսական վիճակով, թե՛ երկրի բարոյահոգեբանական գաղջ մթնոլորտով, անցած տարի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունները և դրանց արդյունքում Մեհրիբան Ալիևային առաջին փոխնախագահ նշանակելու հանգամանքը, ԼՂ հակամարտության չլուծված լինելը' չնայած երկրի ղեկավարների ամպագոռգոռ հայտարարություններին, թե հեսա Երևան էլ են հասնելու, մի խոսքով, այս ամենը ու էլի շատ բաներ հանգեցրել են պայթյունավտանգ վիճակի: Եվ նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները որոշել են իրենք իրենց ապահովագրել:

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ առաջարկվում է է՛լ ավելի խստացնել երկրի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար նախատեսված պատիժը: Ընդ որում, նման առաջարկով հանդես է եկել նախագահ Ալիևի աշխատակազմը:
Ռուսական «Ինտերֆաքս»–ը հայտնել է, որ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին փաստաթուղթն ուղարկվել է խորհրդարան: Առաջիկայում Միլի Մեջլիսը կքննարկի այն:
Օրենքի փոփոխությամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմն առաջարկում է չսահմանափակվել միայն համացանցով, այլ պատիժներ կիրառել նաև հրապարակային ելույթների ընթացքում, համացանցում, լրատվամիջոցներում Իլհամ Ալիևի արժանապատվությունը նվաստացնող կամ ոտնահարող անձանց վրա: Նոր օրինագծի հեղինակներն առաջարկում են նաև ներկայի տուգանքի չափը 1000 դոլարից հասցնել մինչև 1500–2000 դոլարի:

Որ օրենքի այս փոփոխությունները կընդունվեն, կասկածից վեր է:
Ավելին, մի քանի օր առաջ Ադրբեջանում երկրի ինտերնետ տրամադրող ամենամեծ ընկերություններից մեկը' «Դելտա Տելեկոմն» արգելափակել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքէջ այցելությունը: Արգելափակվել են նաև ընդդիմադիր համարվող «Մեյդան TV» հեռուստաընկերության և «Ազադլիք» թերթի կայքերը»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են Պակիստանը փորձում է ԱՄՆ-ին և Իրանին համոզել երկարաձգել հրադադարը3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԿենդանակերպի որ նշանները պետք է զգույշ լինեն 2026 թվականի սեպտեմբերին Իրանը ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչության» հարցով` դիմել է ՄԱԿ-ին Փաշինյանը կոշտ մեղադրանք է հնչեցրել ՌԴ-ին. ԱՄՆ-ն զգուշացրել է Մոսկվային (տեսանյութ) Բանակը միայն ուտելու վայր չէ․ բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է առողջացնել․ հոգեբանԼիբանանի նախագահը առաջարկել է զորքեր տեղակայել Ալի ալ-Թահեր բարձունքների տարածքումՍլովենիան արգելափակել է ԵՄ-ի՝ իսրայելական բնակավայրերի վերաբերյալ համատեղ հայտարարությունըՔոչարյանի շուրջ իրավապահների քայլերը. ինչպե՞ս է արձագանքում փողոցըԶելենսկին ԱՄՆ սենատորին «տնային աշխատանք» է տվելCOP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի Հրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը ​ Եթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունըՇուրջ 7000 արցախցի ընտանիք բնակարանի հավաստագիր է ստացել․ Փաշինյան Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունումԵմենը փակում է նավահանգիստներն ու անցակետերըԵրևանում վարորդների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու անձ ձերբակալված է (տեսանյութ)Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվումՆեպալի և Չինաստանի սահմանին ավերիչ ջրհեղեղներից հետո անհետ կորել են 34 երկրների զբոսաշրջիկներ ԱՄՆ պաշտպանության նախարարը բանակի նախարարին փոխարինող է փնտրումԳլխիվայր շրջված «ԳԱԶել»՝ Գավառի ճանապարհին․ 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Քննարկվել են զորամասերում զինվորական կարգապահության ամրապնդմանն ուղղված հարցերԳերմանիան հետաքրքրված է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջուկային հովանոցներով․ Telegraph Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան«Բանակցություններ չկան»․ Սպիտակ տունը սպասում է Թրամփի որոշմանըՌուսաստանի դեսպանատունը կարևոր կոչով դիմել է ՆԱՏՕ-ին Մինչև հիմա որևէ կարևոր առաջարկ չեք ներկայացրել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանըՍաուդյան Արաբիայի արևմուտքում ուժեղ անձրևների պատճառով՝ երկու քաղաք է հեղեղվել«Փաշինյանը ձևավորում է նոր օլիգարխիա»․ Սուրենյանց Փաթեթը չեն թերթել, չեն տեսել կատարվող փոփոխությունները․ Գալյանը՝ Վարդևանյանին«Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա ՀովսեփյանՃանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել ենԳերմանիայի թանգարանից գողացել են 1 միլիարդ տարվա հնացած բրածոներ Լիբանանը Իսրայելին մեղադրել է երկրի հարավում անտառային հրդեհների համարԶախարովան ԵՄ-ին մեղադրել է Սերբիայում հրդեհների ֆոնին հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջՍեպտեմբերի 10-ից «Լամբադա» կամրջի վերին հատվածը փակ կլինիՆեպալում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Նեպալում տեղի ունեցած սողանքի հետևանքով՝ անհետ կորածների թիվը հասել է 558-իՇվեդական հետախուզական ինքնաթիռը նկատվել է Ռուսաստանի սահմանների մոտԲուդանովը հայտարարել է, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերին«Որևէ դատապարտյալ ծեծի չի ենթարկվել»․ ՔԿԾ-ն մանրամասներ է ներկայացրել «Նուբարաշեն»-ի միջադեպիցԼոլիկում հայտնաբերվել է նյութ, որը կարող է պաշտպանել լյարդը ճարպի կուտակումիցՄի կողմում Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ Հայաստանի ադրբեջանացման հեռանկարը. ՇարմազանովԱդրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած «սադրանքը»Apple-ը փակել է iPhone-ում App Store-ից հեռացված հավելվածները կրկին տեղադրելու տարածված եղանակըՓաշինյանը Վրաստանի վարչապետին հրավիրել է Հայաստան՝ COP-17-ի շրջանակում առաջնորդների գագաթնաժողովինԱՄՆ դաշնակիցները կասկածում են, որ Հորմուզի նեղուցը լիովին մաքրվել է ականներից․ BloombergՀորմուզի նեղուցում նավթատար նավի վրա հարձակում է տեղի ունեցել
Ամենադիտված