«Հրապարակ». Ինտելիգենտ նախարարը ժամանակավոր է
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արտակարգ իրավիճակների նախարարությունում կրքերը հանդարտվել են, Երիցյանի մահվանից հետո առաջացած քաոսը, որտեղ շունը տիրոջը չէր ճանաչում, հիմնականում նահանջել է։ Խառնվածքով հանդարտ ու ինտելիգենտ նախարարը նշանակման առաջին օրերին է միայն որոշ ակտիվություն դրսեւորել՝ մի քանի ազատումներ արել, այդ թվում՝ Արսեն Արշակյանին։ Իսկ հիմա միայն ակտիվ հանդիպումներ է ունենում եվրոպացի գործընկերների, դեսպանների ու այս կալիբրի մարդկանց հետ։ Անգամ աշխատակազմի ամենշաբաթյա խորհրդակցություններն է վերացրել։ Փոխարենը կրկին իր «ափսեում» է ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի մերձավորներից է եւ ակտիվ դերակատարում ունի նախարարությունում։ ԱԻՆ-ում կարծում են, որ Տոնոյանը ժամանակավոր է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը