«Ժողովուրդ». ՀՔԾ-ն ճի՞շտ որոշում կայացրեց. Արման Թաթոյանը՝ ՍԱՍ-ի ձայնագրությունների մասին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունում տեղի ունեցած հայտնի նախընտրական ժողովի ձայնագրության առթիվ քրեական գործը ՀՔԾ-ն հարուցել էր ոչ թե աշխատակիցներին սպառնալու, նվաստացնելու եւ այդպես ՀՀԿ օգտին ձայներ բերել ստիպելու համար, այլ ընտրողներին դրամ եւ այլ առավելություններ խոստանալու հատկանիշներով: Երեկ ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց' արդյո՞ք ՀՔԾ այս որոշումը ճիշտ է' հաշվի առնելով, որ տվյալ դեպքում գործ ունենք մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ: «Ես հայտարություն տարածել եմ, որ ձայնագրության մեջ կան սպառնալիքի դեպքեր, ինչը անթույլատրելի է: Բայց մասնավորի հետ կապված չունեք լիազորություն»,- ասաց նա: Ի դեպ, երեկ ՄԻՊ ասուլիսն ուղեկցվեց միջադեպով. քաղաքացիական երկու ակտիվիստ, մոտենալով պաշտպանի սեղանին, փակցրին թուղթ' «ՀՀԿ-ի իրավունքների պաշտպան» գրությամբ: Նման գրություն նրանք երեկ փակցրել էին նաեւ ՄԻՊ շենքի ցուցատախտակին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը