Record. Վնասվածքի պատճառով Իբրահիմովիչը կավարտի կարիերան
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կավարտի կարիերան լուրջ վնասվածքի արդյունքում: Այս մասին գրում է Record-ը:
35-ամյա շվեդ հարձակվողը վնասվածք է ստացել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Անդերլեխտ»-ի դեմ պատասխան խաղում:
Ֆուտբոլիստը ստիպված կլինի ապաքինվել մոտ 9 ամիս:
Իբրահիմովիչի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:
Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը հեղինակել է 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը