Ջենիֆեր Լոպեսը միացել է Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի արշավին (տեսանյութ)
Հասարակություն
Ջենիֆեր Լոպեսը համալրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմի #պահիրխոստումը (#keepthepromise) արշավին միացած արևմտյան աստղերի շարքը՝ բարձրաձայնելով մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու անհրաժեշտության մասին:
«Մենք բոլորս էլ պետք է մտածենք մարդու իրավունքների պաշտպանության, փախստականներին ու երեխաներին օգնելու մասին: Ես Ջեյ Լոն եմ, ու երդվում եմ պահել խոստումս»,-նշել է հայտնի երգչուհին:
#Պահիրխոստումն արշավին միացել են Ռայան Գոսլինգը, Էլթոն Ջոնը, Սիլվեստր Ստալոնեն, Բարբարա Սթրեյզանդը, Լեոնարդո Դի Կապրիոն և այլ հայտնիներ:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացելԿոստանդնուպոլիս' ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ' Փարիզում սովորած հայ նկարչուհու: Անայի համար մրցակցություն է ծավալվում Մայքլի և Քրիսի միջև: Սիրային եռանկյունու պատմությունը զարգանում է Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության սյուժետային գծերի զարգացմանը զուգահեռ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը