ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի» Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարանների Ինչ իրավիճակ է Լարսում Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել 

Հայաստանը բաց է թողնում իր լավագույն շանսը…

Վերլուծական

Եվս մի քանի շաբաթ, ու Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի զբոսաշրջության սեզոնը: Ճիշտ է' դժվար է ասել, թե Հայաստանյան պայմանները որքանով են համապատասխանում ամառային հանգստի համար սահմանված համաշխարհային գոնե նվազագույն չափանիշներին, բայց փաստը մնում է փաստ, որ եղանակների տաքացման հետ մեկտեղ է միայն սկսվում այստեղ, այսպես ասած, զբոսաշրջային բումը: Ի դեպ՝ այդ «բումի» վերաբերյալ թվերը միշտ չափազանց խոսուն են լինում, և, ընդհանրապես, եթե հավատալու լինենք պարբերաբար ներկայացվող վիճակագրություններին, ապա պետք է ընդունենք, որ Հյաստանում տուրիզմի զարգացումն արդեն երկար տարիներ է, ինչ յոթ մղոնանոց քայլերով է տեղի ունենում, իսկ թե ինչու այդ յոթ մղոնանոց քայլերն այդպես էլ ոչ մի կերպ չեն արտացոլվում տնտեսության վրա, ա՛յ դա արդեն մնում է կառավարության փոքրիկ գաղտնիքը, որով վերջինս ոչ մի կերպ չի կամենում կիսվել հանրության հետ:

Մեզանում սովորաբար ընդունված է զարգացած տուրիզմ ունենալու վերաբերյալ դատողություններ անել դրանից ստացվող ուղղակի եկամուտների դիտանկյունից' պարզ տրամաբանությամբ. որքան շատ օտարերկրացի գա Հայաստան, այնքան կաշխուժանա առևտուրն, ինչն էլ իր հերթին կծաղկեցնի տնտեսությունը, երկրում կավելանա տարադրամի քանակը: Սակայն քչերն են տուրիզմի զարգացման կարևորությունը դիտարկում մեկ այլ' շատ ավելի խորքային տեսանկյունից' Հայաստան՝ օտարերկրյա ներդրումներ բերելու: Բանն այն է, որ Հայաստան որպես տուրիստ այցելող հազարավոր օտարերկրացիների շարքերում քիչ չեն նաև նրանք, ովքեր գործարարությամբ են զբաղվում և կարող են պոտենցիալ ներդրողներ լինել: Ճիշտ է' դժվար թե, ասենք, խոշոր եվրոպացի բիզնեսմենները նախընտրեն իրենց թանկագին հանգստի հաշված օրերն անցկացնել մեր երկրում, սակայն հաստատապես՝ Հայաստան ժամանողների մեջ կլինեն նաև մարդիկ, ովքեր թեպետ խոշոր գործարարներ չեն, սակայն ձեռնարկատիրական ոլորտում իրենց տեղն ու դիրքն ունեն: Սովորաբար, նման մարդիկ այս կամ այն երկիրն այցելելիս այն դիտարկում են ոչ այնքան շարքային տուրիստի, որքան գործարարի աչքերով ու եթե տվյալ երկիրը գրավիչ են համարում, ապա չեն վարանում նաև այդտեղ ներդրումներ կատարել. նոր շուկաների փնտրտուքը գործունյա մարդկանց բնավորության ջիղերից է հանդիսանում:

Իսկ սա նշանակում է մեկ բան՝ որքան գրավիչ է քո երկիրը զբոսաշրջիկների աչքին, այնքան մեծանում է օտարերկրացիների կողմից այստեղ կատարելիք ներդրումների հավանականությունը. տուրիստական զարգացած ենթկառուցվածքները լավագույն ինքնագովազդի միջոցն են:

Հարց՝ ի՞նչ է այսօր Հայաստանն առաջարկում զբոսաշրջիկին, կամ որքանո՞վ է մեր երկիրը հարմարավետ զբոսաշրջիկների համար: Պատասխանն առավել քան ակնհայտ է. իրավիճակն ուղղակի աղետալի է: Միայն հասարակական զուգարանների տոտալ բացակայությունը բավական է, որպեսզի օտարերկրյա զբոսաշրջիկը հիասթափվի մեր երկրից: Էլ չենք խոսում ճանապարհների անբարեհույս վիճակի մասին…

Իրականում զբոսաշրջությունը մի ոլորտ է, ուր ներդրված ամեն մի լուման գրեթե մշտապես իրեն արդարացնում է. աշխարհի բազմաթիվ երկրների փորձը հենց դա է հուշում: Ճիշտ է'դժվար թե մեզ երբևիցե հաջողվի գերազանցել Վրաստանի գրանցած ցուցանիշները, սակայն ճիշտ հաշվարկի դեպքում՝ կարելի է արդյունքներ գրանցել. Հայաստանն օբյեկտիվորեն ունի ներուժ՝ դառնալու տուրիստական կենտրոններից մեկը տարածաշրջանում:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ը հետաձգել է Մոսկվային առաջարկած գործարքները՝ ըստ «Ֆայնենշլ թայմսի»Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում «Ռոսնեֆտի» երկու խոշոր նավթավերամշակման գործարաններիԻնչ իրավիճակ է ԼարսումԱպօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդները
Ամենադիտված