Մեր արտադրանքը չի խրախուսվում. Զարուհի Փոստանջյանի քարոզարշավը՝ տոնավաճառում
Քաղաքական
Երևանի Մալաթիա վարչական շրջանում, այս պահին, մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը կուսակցության մյուս ներկայացուցիչների հետ' իր նախընտրական քարոզարշավն է իրականացնում:
Նրանք շրջում են «Մալաթիա» տոնավաճառով, ծանոթանալով այնտեղ առևտրով զբաղվողների խնդիրներին: «Մանրածախ և շուկայական առևտուրը կարիք ունի համակարգային փոփոխության և վերանայման, որը ենթադրում է, որ որևիցե աշխատատեղ չփակվի, քանի որ այն վայրագ մեթոդները, որոնք կիրառվեցին բացօթյա վաճառականների նկատմամաբ, չպետք է թույլ տանք: Այն, ինչը գոյացել է այս 25 տարիների ընթացքում, պետք է փոփոխության ենթարկվի: Սակայն, միանշանակ, պետք է հաշվի առնվեն մանրածախ առևտրականների իրավունքները և շահերը:
Եթե մենք չենք դառնալու պետություն, որտեղ փոքր և միջին բիզնեսը կազմի շուրջ 70%, ապա մենք համապատասխան դեմոգրաֆիական հարց չենք լուծելու, չենք ունենալու այդքան ժողովուրդ և չենք ունենալու նաև պաշտպանություն»,- նշեց Փոստանջյանը՝ ընդգծելով, որ սրանք մեկը մյուսից բխող խնդիրներ են:
Նա հորդորեց գնել տեղական արտադրության ապրանքներ. «Մեր արտադրանքը չի խրախուսվում, ներմուծվող ապրանքներն ավելի էժան են և մենաշնորհային քաղաքականության ներքո են վաճառվում, որի հետևանքով մեր ներքին արտադրությունը տուժում է: Ուստի, պետք է լինի հստակ բարեփոխված քաղաքականություն»:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը