Եվգենյա Մեդվեդևայի հերթական համաշխարհային ռեկորդը
Սպորտ
Ռուսաստանցի գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) կրկին գերազանցեց սեփական համաշխարհային ռեկորդը:
Տոկիոյում ընթացող թիմային աշխարհի առաջնությունում՝ ազատ ծրագրում, Մեդվեդևան գրանցեց 160,46 արդյունքը: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է ռուսաստանցի գեղասահորդուհուն, որը սահմանվել էր Հելսինկիի աշխարհի առաջնությունում (154,40 միավոր):
Հիշեցնենք, որ ավելի վաղ մարզուհին ռեկոդային արդյունք էր գրանցել նաև կարճ ծրագրում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը