Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է 

Կոծկելով ակնհայտը....

Վերլուծական

Թերևս որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ ինչպիսի բարձր կարծիք էր արտահայտել իր նախորդի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ Մշակույթի ներկայիս նախարար Արմեն Ամիրյանը:

Վերջինս ամենաբարձր կերպով է բնութագրել Հասմիկ Պողոսյանի ավանդը հայ մշակույթի պահպանման և զարգացման գործում: Ամիրյանը ժլատություն չի արել Հասմիկ Պողոսյանին հասցեգրված գովասանքի մեջ և վերջինիս կատարած աշխատանքը գնահատել է ֆունդամենտալ: Այն, որ Հասմիկ Պողոսյանի օրոք հայ մշակութային արժեքներն ու մշակույթը՝ իբրև առանցքային կարևորություն ունեցող ոլորտ, ֆունդամենտալ անտարբերության էր մատնված՝ դրանում կասկած չկա:

Նույն Ամիրյանը բազմիցս նշել է, որ ինքը շատ գործ ունի անելու, հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչում էր այդ ֆունդամենտալ աշխատանքի արդյունավետությունը, եթե անելիքները, պակասելու փոխարեն՝ ավելացել են: Օրեր առաջ բացահայտվել է Հասմիկ Պողոսյանի ֆունդամենտալ աշխատանքի դրվագներից մեկը: Մշակույթի նախարարությունը Հասմիկ Պողոսյանի օրոք տարածքներն օգտագործում էր ապօրինի կարգով։ Հայաստանի տարբեր մարզերում գտնվող թվով 13 գույքային միավորներ կային, որոնք ամրագրված էին տարբեր մշակութային հաստատությունների, բայց իրավականորեն ձեւակերպված չէին։

Դրանք Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնին, պետական ֆիլհարմոնիկին, կամերային երաժշտության թատրոնին, Սունդուկյանի, Պարոնյանի անվան թատրոններին, Գյումրիում Աճեմյանի անվան թատրոնին, Գորիսի, Արտաշատի դրամատիկականին, մի շարք այլ մշակութային հաստատություններին ամրագրված տարբեր արժեքի տարածքներ էին։ Կառավարությունը վերջերս կանոնակարգեց այս հարցը՝ տարածքներն անհատույց օգտագործման հանձնելով Մշակույթի նախարարությանը։

Փաստորեն, Արմեն Ամիրյանին առանձնապես չի հուզում, թե ինչու էր դա այդպես, ո՞վ է մեղավոր և ի՞նչ են շահել դրանից՝ օրենքը շրջանցողները: Սա բացահայտելը ներկա պահին Ամիրյանի շահերից չի բխում: Կարծես թե նախարարը ջանում է հետ չմնալ Հասմիկ Պողոսյանի ձեռքբերումներից և իր հերթին նույնպես ֆունդամենտալ կերպով աղճատել մեր մշակութային արժեքների համակարգը: Հավանաբար, գույքի օրինական ձեւակերպումների հարցն արդիական է դարձել նախարարի հեռու գնացող ծրագրերի ներքո։ Եվ նոր պրոյեկտների պետք է սպասել, ինչպիսիք են Օպերայում ռեստորանի կառուցումը կամ Սեւանի ջրերի տակ թանգարան-ակվարիումը։

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում է
Ամենադիտված