Ռոնալդոն իր աջակցությունն է հայտնել Իբրահիմովիչին
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն իր աջակցությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, ով Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում «Անդերելխտի» դեմ հանդիպմանը ծնկի վնասվածք է ստացել և կբացակայի 8-9 ամիս:
Ֆուտբոլիստն ապրիլի 26-ին ԱՄՆ-ում վիրահատության կենթարկվի:
«Հուսով եմ դու կապաքինվես և ավելի ուժեղ դարձած կվերադառնաս: Նման դժվարություններ հաղթահարելու համար պետք է մարտական ոգի ունենալ»,- Ռոնալդոն գրել է ինսթագրամի իր էջում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը