Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ ամիս հրաժարվեք շաքարից 10 տարօրինակ օրենք աշխարհի տարբեր երկրներում, որոնց գոյությանը դժվար է հավատալ 7 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամին D-ի պակաս ունի 10 զարմանալի փաստ մարդու ուղեղի մասին, որոնք շատերը չգիտեն Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ շաբաթ չուտեք հաց Ինչ կլինի, եթե Երկիրը մեկ օր կանգ առնի Հայաստանի մոռացված պատմական վայրերը, որոնք արժե բացահայտել Կոնստանտին Զատուլինը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով Նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է. Ռուբեն Մելիքյան Զելենսկին քննարկում է բանակի գլխավոր հրամանատար Սիրսկիին պաշտոնից հեռացնելու հարցը Մուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում 

Բացի սերիալներից Հայաստան կգա նաև հնդկական բիզնեսը (լուսանկարներ)

Քաղաքական

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Նախ կայացել է Կարեն Կարապետյանի և Համիդ Անսարիի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:


Ողջունելով Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը: «Մեր ժողովուրդների հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Այսօր էլ հայ-հնդկական քաղաքական հարաբերություններին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը: Այս տարի նշում ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Չնայած մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին՝ տնտեսական համագործակցության ոլորտում դեռ շատ անելիքներ կան, քանի որ առկա է մեծ ներուժ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության ղեկավարն առաջարկել է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում և գյուղատնտեսություն, միաժամանակ, անհրաժեշտ համարելով շարունակել համագործակցությունը մյուս բոլոր ներուժ ունեցող ոլորտներում:

Վարչապետի խոսքով, տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում առավել սերտ կարելի է համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, առողջապահության և մեքենաշինության ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի:

Վարչապետի դիտարկմամբ, այն մեծ ներուժ ունի որպես բիզնես ծրագիր, և դրա հետագա շահագործմանն ու արդիականացմանը պետք է մոտենալ այդ տեսանկյունից: Կարեն Կարապետյանը կարևորել է առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և շնորհակալություն հայտնել հնդկական կողմին հեռաբժշկության ցանցի ստեղծման համար տրամադրած օժանդակության կապակցությամբ: «Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Այս համատեքստում կցանկանայի նշել Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտին, որը կգործի արդեն աշնանը: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ: Առաջարկում ենք դիտարկել նաև հնդկական ընկերությունների ներգրավվումը Հայաստանում գործող ոսկերչական, ակնագործական և ժամագործական «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսությունը նույնպես մեծ ներուժ ունեցող ոլորտ է ու Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը: Այդ առումով, վարչապետը կարևորել է մատչելի պայմաններով հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստան ներկրման և մեքենատրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը:

Հեռանկարային է համարվել նաև սերմնաբուծության բնագավառում համագործակցության զարգացումը: Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարևորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրը, որի հիմնադիրներից է նաև Հնդկաստանը և ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ և Եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ և մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համիդ Անսարին ընդգծել է երկու պետությունների ու ժողովուրդների ջերմ, բարեկամական հարաբերությունները: «Մեր երկրները հարաբերությունների յուրաքանչյուր փուլում գտել են համագործակցելու նպատակներ, ուղիներ, և այն, ինչ եղել է անցյալում, կշարունակվի նաև հետագայում: Այսօրվա աշխարհը տեխնոլոգիաների աշխարհ է և մենք ունենք առաջանցիկ աճ՝ տեխնոլոգիական աշխարհի պահանջներին հարմարվելու առումով: Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ, թե ճարտարագիտության, թե մեքենաշինության, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե առողջապահության, այդ թվում՝ դեղագործության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում»,- ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը: Պարոն Անասարիի խոսքով, այսօր Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարևորագույն նշանակություն և Հնդկաստանը կարևորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: Հնդկաստանի փոխնախագահը գրավիչ է համարել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում հնդկական կապիտալը ներգրավելու առաջարկությունը և նշել, որ այն կփոխանցեն հնդիկ գործարարներին: «Կարևորն այն է, որ հնդկական բիզնեսն այսօր ունի կարողություն և պատրաստակամություն՝ Հնդկաստանից դուրս ներդրումներ կատարելու համար: Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք և կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- շեշտել է Համիդ Անսարին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն գործակցել նաև գյուտեխնիկայի մատակարարման և մյուս ոլորտներում: Հնդկաստանի փոխնախագահի խոսքով, հայ-հնդկական հարաբերությունները վաղեմի են, բարիդրացիական, խոստումնալից և Հնդկաստանը բաց է, պատրաստակամ՝ լիարժեք համագործակցելու Հայաստանի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությանը, ինչն առևտրատնտեսական համագործակցության ու զբոսաշրջության զարգացման լավ միջոց կարող է լինել, վիզային ռեժիմի դյուրացմանը, հայ-հնդկական բիզնես ֆորումի անցկացմանը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անասարիի ներկայությամբ երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Հնդկաստանի երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և Հնդկաստանի մանր, փոքր և միջին ձեռնարկությունների հարցերով պետնախարար Գիրիռաջ Սինգը:
Հայաստանի և Հնդկաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրվել է 2017-2020 թվականների մշակութային համագործակցության վերաբերյալ գործնական ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:

Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև ստորագրվել է բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Պրիտի Սարանը:

Ի պատիվ Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի անունից կտրվի պաշտոնական ճաշ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ ամիս հրաժարվեք շաքարից10 տարօրինակ օրենք աշխարհի տարբեր երկրներում, որոնց գոյությանը դժվար է հավատալ7 նշան, որ ձեր օրգանիզմը վիտամին D-ի պակաս ունի10 զարմանալի փաստ մարդու ուղեղի մասին, որոնք շատերը չգիտենՄուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպիցԻ՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, եթե մեկ շաբաթ չուտեք հացԻնչ կլինի, եթե Երկիրը մեկ օր կանգ առնի Հայաստանի մոռացված պատմական վայրերը, որոնք արժե բացահայտելԿոնստանտին Զատուլինը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանովՆիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է. Ռուբեն ՄելիքյանԶելենսկին քննարկում է բանակի գլխավոր հրամանատար Սիրսկիին պաշտոնից հեռացնելու հարցըՄուրացանի փողոցում միջադեպ է եղել․ դի է հայտնաբերվել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնումՄեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասինԻնչպե՞ս կանգնեցնել Մեսսիին ԱԱ-2026-ի եզրափակիչում․ Ինիեստան զգուշացրել է Իսպանիայի հավաքականինԿրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենաԸնկնճվելու ոչ մի բան չունենք, փառք Աստծո, ես գիտեմ Գագիկս մոտս կանգնած կանգնած է. Ռոզա ԾառուկյանՍուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակի օրը Մայր Աթոռում մատուցվեց Սուրբ ՊատարագՀարրին ու Մեգանը մտածում են Բրիտանիա վերադառնալու մասին․ թագավորական ընտանիքի հետ հաշտության հնարավորություն կաՆյու Յորքի քաղաքապետ․ քննարկում ենք Նեթանյահուի ձերբակալության հնարավորությունըԱրմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի«Բարսելոնան» ընտրություն է կատարում ԱԱ-2026-ի եզրափակչի երկու մասնակցի միջև Երևանի տապալված կառավարումն ու Կիևյան կամրջի «պուպուշ» նկարները․ Արթուր Չախոյան (տեսանյութ)5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել ենՄոջթաբա Խամենեի առաջին միջազգային շփումը հնարավոր է լինել Վլադիմիր Պուտինի հետՀայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա. Գևորգ ՊապոյանՌուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով. Գլխավոր շտաբՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտԶիդանը գլխավորելու է Ֆրանսիայի հավաքականը․ հայտնի է աշխատանքի մեկնարկի օրըԱրվում է ամեն ինչ, որպեսզի գերիները երկար մնան Բաքվում․ էդ մարդիկ գիտեն՝ ինչու հանձնվեց ԱրցախըԻրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոՆորվեգիայում խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 100 տուն«Պատասխանը չի ուշանա»․ Մոսկվան արձագանքել է «Wildberries»-ի պահեստների հարվածներին«Ուզում էի հեռանալ սպորտից»․ Ադելիա Պետրոսյանը՝ կարիերայի դժվարությունների մասինԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներՖԻՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել․ եզրափակիչը չի հետաձգվիԿոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսիցԵրեխայի հեղինակած «Մենք ենք մեր սարերը» նկարը պոկելն ու կատարվածին քաղաքական ենթատեքստեր հաղորդելը հոգեբանական ճնշում է. հայտարարություն«Պատրաստ ենք աջակցել թե՛ Երևանին, թե՛ Բաքվին»․ Լավրովի նոր հայտարարությունըԱդրբեջանը համատեղ զորավարժություններ է պատրաստում Թուրքիայի, Իրանի և այլ երկրների հետ«Ռուսաֆոբիայի դեմ իմ դիրքորոշումն եմ ցույց տվել»․ Զախարովան՝ սկանդալային ձեռքսեղման մասինWildberries-ը խոստացել է աջակցել հրդեհից վնասներ կրած վաճառողներինԿոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-իԱլեքս Սահակյանը դարձել է «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարի միանձնյա հաղթողՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակՖրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացելՌԴ-ում բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից գնդիկներ են դուրս բերումՄի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմԹեհրանը խզեց պայմանավորվածությունը Վաշինգտոնի հետ․ Իրանը դադարեցրել է հուշագրի կատարումըԿադիրովը կոչ է արել հարվածներ հասցնել Կիևին զենք մատակարարող ՆԱՏՕ-ի երկրներինՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ
Ամենադիտված