Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվել Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են Ով է ուղեկցելու Փաշինյանին Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է 

Մոսկվան սաստում է Ալիևին…

Վերլուծական

Արդեն հայտնի է, որ առաջիկայում կայանալու է Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով եռակողմ հանդիպում, որի կոնկրետ ժամկետների մասին, սակայն, դեռևս ոչինչ հայտնի չէ: Չնայած ոմանք պնդում էին, թե հանդիպումը կայանալու է ապրիլի 27-ին, սակայն դեռևս վաղ է հստակ ժամկետներ մատնանշելու համար. համենայն դեպս հայկական կողմն, ի դեմս նախարար Նալբանդյանի, չի շտապում այդ հարցում:

Ինչ խոսք, առաջիկա հանդիպումը հետաքրքրական է ոչ այնքան ժամկետների առումով, որքան այն, թե ինչ կարող է այն տալ հակամարտության կարգավորմանն ընդհանրապես: Նախ` միանգամից պետք է նշել, որ առաջիկա հանդիպումն ընդամենը միջանկյալ մի փուլի շարունակություն է, որի նպատակն է լինելու տարածաշրջանում գոնե միառժամանակ խաղաղության պահպանումը. Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն կրկին սրել է իր հռետորաբանությունը (Հասանովի վերջին հայտարարությունները ոչ մի կերպ դիվանագիտական նրբերանգներով հարուստ չես համարի), այլև կոնկրետ գործողությունների է դիմում. ապրիլի 24-ին Թուրքիայի մասնակցությամբ անցկացված զորավարժությունները ոչ միայն տհաճ ուղերձ են Հայաստանին, այլև Մոսկվային, որն արտաքին ուժերից, գոնե այս փուլում, ամենաշատն է շահագրգռված Անդրկովկասում խաղաղության պահպանման հարցում: Ի դեպ` ավելորդ չէ նշել, որ Բաքվի ազդանշանները լավ են հասկանում նաև Կրեմլում, ուր, դատելով որոշ իրողություններից, այնքան էլ ոգևորված չեն Ալիևի պահվածքով ու կոնկրետ մեսիջներ են փորձում հղել:

Մասնավորապես` ՌԴ ԱԳՆ-ն բավական կոպիտ պատասխան է տվել ադրբեջանական haqqin.az կայքում ապրիլի 16-ին Էյնուլա Ֆաթուլաևի հեղինակած հոդվածին, ուր haqqin.az-ի գլխավոր խմբագիրը մեղադրել էր ՌԴ-ին կողմնակալության մեջ`կապված դիվերսանտ Ասկերովի հետ. իբր ի տարբերություն վերջինիս, ով ևս ՌԴ քաղաքացի է, Մոսկվան շատ ավելի բարեհաճորեն է վերաբերվում Լապշինին: Սրան ի պատասխան ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և լրատվության դեպարտամենտի փոխտնօրեն Ա.Կոժինը բավական ոչ դիվանագիտական և կոպիտ պատասխանով էր հանդես եկել: Պակաս ուշագրավ չէ նաև Լավրովի վերջին ակնարկն այն մասին, որ այժմ աշխարհում շատ ավելի անկանխատեսելի իրավիճակ է տիրում, ու ի տարբերություն անցյալի, այժմ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ գտնվող գերտերությունները չեն զլանում հակառակորդի սահմանների մոտ հակամարտություններ հրահրելուց, ինչն անկասկած, վերաբերում է նաև Անդրկովկասյան տարածաշրջանին:

Հաշվի առնելով այս իրողությունները, կարող ենք հաստատապես պնդել, որ առաջիկա եռակողմ հանդիպումը միտված է լինելու ստատուս-քվոյի ամրապնդմանը: Սակայն բոլորի համար պետք է պարզ լինի մեկ բան, որ ստատուս-քվոն չի կարող հավերժ ձգվել, ու հեռու չէ այն ժամանակը, երբ Մոսկվան ինքը առաջ կքաշի տարածքների խնդիրը: Այստեղ միայն հարցն այն է, թե որքանով կարող է Ռուսաստանը` նման խնդիր առաջ քաշելով` ստեղծված իրավիճակը հօգուտ իրեն ծառայեցնել: Բանն այն է, որ Արևմուտքը ևս հիմար չէ ու շատ լավ հասկանում է, թե ինչն է իրականում Կրեմլի նպատակը. Մոսկվան, ըստ էության, փորձում է արցախյան համակարտությունը կիպրական խնդրի օրինակով անորոշ ժամանակով սառեցնել, ինչին էլ հենց ծառայեցվելու են հայկական կողմի առաջիկա զիջումները: Սակայն հարցն այստեղ այն է, թե կհաջողվի՞ արդյոք Մոսկվային քչով բավարարել Ալիևի ախորժակը, թե ոչ, քանի որ կարող է գալ մի պահ, երբ Ալիևը մաքսիմալիստական նկրտումներ ցուցաբերի ու պահանջի բոլորը միասին ու միագամից, ինչին, բնականաբար Մոսկվան չի կարող գնալ. Անկասկած, Արևմուտքը չի կարող հանդուրժել ռուսական խաղաղապահների ներկայություն ազատագրված տարածքներում, քանի որ շատ լավ հասկանում է, թե ինչ է դա նշանակելու, հետևաբար' անելու է ամեն բան`խոչընդոտներ հարուցելու Ռուսաստանի առաջ:

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն առաջիկայում, ցույց կտա ժամանակը, բայց որ գոնե առայժմ տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանումը միակ լուծումն է, անհերքելի է. պահը դեռևս չի հասունացել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ապօրինի զենք-զինամթերք պահելու և իրացնելու կասկածանքով Երևանում երեք անձ է ձերբակալվելՄի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Սպիտակի ոլորանները դժվարանցանելի ենՈվ է ուղեկցելու ՓաշինյանինՍտեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում է
Ամենադիտված