Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Ռուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրել Դիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպին Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան 

Նոր բիզնես խաղ Marketingclub-ից

Հասարակություն

Բիզնես խաղեր կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում: Գոյություն ունեն տարբեր տեսակի և տարբեր խնդիրներ լուծող նմանատիպ ծրագրեր: Ոչ ֆորմալ կրթական ոլորտում նույնպես օգտագործվում է բիզնեսի սիմուլյացիոն միջավայր հանդիսացող այս ինտերակտիվ միջոցը: «Մարքեթինգի հայկական ակումբ»-ը օրերս տեղեկատվություն էր տարածել, ըստ որի, իրենց կողմից մշակվել է ՀՀ գինիների շուկայի վերաբերյալ «Business game» ձևաչափի խաղ: Ըստ հաղաորդագրության` առաջիկայում խաղը հասանելի կլինի հանրային լայն շերտերի համար: Թեմայի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է «Մարքեթինգի հայկական ակումբ»-ի նախագահ Տարոն Պարսամյանի հետ:

-Ինչո՞ւ որոշեցիք նման նախաձեռնությամբ հանդես գալ և ի՞նչ խնդիրներ եք լուծում սրանով:

Դեռևս 2013 թվականին մենք մշակել էինք ՀՀ ձկնաբուծության ոլորտի վերաբերյալ բիզնես խաղ: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդ մասնակիցներին՝ հետաքրքիր ժամանցը համատեղել օգտակար ու խորքային գիտելիքներ ստանալու գործընթացի հետ: Խաղի ընթացքում մասնակիցները ծանոթանում են իրական շուկայում տիրող իրավիճակին, օրենսդրական դաշտին, գնագոյացման, հարկային առանձնահատկություններին և այլն… ՀՀ գինիների շուկայի վերաբերյալ «Business game» կազմակերպելու միջոցով խնդիր ունենք երիտասարդների համար ստեղծել մոտիվացիոն ամպ, որտեղ վերջիններս խորքային գիտելիքներ կստանան: Ակումբը ոչ ֆորմալ կրթական ծրագրեր է իրականացնում մարքեթինգի ոլորտում, ուստի՝ սա մեր հերթական նախաձեռնություններից մեկն է:

-Ի՞նչ մեթոդներով է մշակվել խաղը:

Խաղը մշակվել է հայ գինեգործների գործնական առաջարկների, երկրորդային տեղեկատվության հավաքագրման մեթոդով կուտակած տեղեկատվության և ակումբի' նմանատիպ ծրագրեր կազմկերպելու փորձի համադրության արդյունքում: Իհարկե, բոլոր փակագծերը կբացվեն խաղի մեկնարկի վերաբերյալ հաղորդագրությունը տարածելուց հետո, բայց վստահ կարող եմ ասել, որ ամեն ինչ արվել է, որպեսզի մասնակիցների համար այն անցնի հետաքրքիր, ժամանակակից միջավայրում և ունենա խորքային, բովանդակային օգտակարություն:

-Մրցանակներ լինելո՞ւ են:

Այո, իհա՛րկե: Այս մասին առավել մանրամասն՝ մեկնարկն ազդարարող հաղորդագրության մեջ կնշվի:

-Պետության կամ մասնավորի կողմից աջակցություն ակնկալվո՞ւմ է:

«Մարքեթինգի հայկական ակումբ»-ը ինքնաֆինանսավորվող, կոմերցիոն գործունեություն չծավալող կազմակերպություն է: Մեր բոլոր ծրագրերն իրականացվում են առանց հովանավորների աջակցության: Չեմ կարծում, որ մարքեթինգի ոլորտի մասնագետներից բաղկացած մասնագիտական համայնքին պատիվ կբերեր ընդհանրապես սեփական բյուջե չունենալը: Ո՛չ, ֆինանսավորողներ չկան, իրականացնում ենք մեր ուժերով: Նպատակ ունենք հանրային օգտակարություն ստեղծել ու չափելի ցուցանիշներով հիմնավորել մշակած ծրագրի ոչ ֆորմալ կրթական նշանակությունը:

-Ինչպե՞ս կարելի է մասնակցել ծրագրին:

Մասնակցության վերաբերյալ մանրամասները շուտով հասանելի կլինեն մեր ֆեյսբուքյան էջում: Հետաքրքրվողներին խորհուրդ կտամ հետևել Armenian Marketing Club ֆեյսբուքյան էջին, որտեղ մի քանի օրից տեղադրվելու է մեկնարկն ազդարարող հաղորդագրությունը:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ)
Ամենադիտված