«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը և նրա մարտական ընկերը կմնան կալանքի տակ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ վերաքննիչ դատարանում երեկ կայացավ «Իգլա»-ի գործով մեղադրյալ, գործարար Սանասար Գաբրիելյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանն ասաց, որ դատարանը մերժեց իր միջնորդությունը: Սա նշանակում է, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւ նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը կշարունակեն մնալ կալանքի տակ:
Նշենք, որ պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ վերացնելու կալանավորումը, ինչպես նաեւ որպես երկրորդ տարբերակ՝ գրավ կիրառել նրա նկատմամբ: Հիշեցնենք, որ Սանասար Գաբրիելյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, վերջինս չի ընդունում մեղադրանքը»:
Մանրամասները' թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ